Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնում ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը հունվարի 29-ին հանդիպել է Վոլոկոլամսկի Իլարիոնի միտրոպոլիտի հետ:
Երկրի հակառակ կողմը. հոգեբանի վերլուծություն:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հունվարի 25-ին, ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել էին երկու երիտասարդի, որոնք վճարային տերմինալից փորձում էին գողություն անել:
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 101 միլիոն թեստ, հունվարի 29-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
«Շատ բան կարող են կապել ինձ հետ, ելույթ կունենամ, ամեն ինչ պարզ կլինի»:
Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ռազմական մեքենան Օմարի լեռնանցքում վթարի է ենթարկվել, մահացել է երկու զինծառայող:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ միասին հարձակվել փոքրիկ Արցախի վրա:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատարանը մերժեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբանները հայտարարություն են տարածել Քննչական կոմիտեում վերջինիս հարցաքննության մասին։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանի լաբորատորիաներում, ծանոթացել գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Ամեն դեպքում նպատակը ոչ թե համայնքներից հանելն է, այլ նպատակ է եղել վարչարարությունն օրենքին համահունչ դարձնելը, և այն համայնքներում, որտեղ չկա տեսախցիկ, արդեն ավտոմատ չպետք է գործի վարչարարությունը: Իսկ Երևանի ավագանին կարող է հայտարարել, որ այս կամ այն համայնքներում են կարմիր գծեր գործելու, կամ այս տեղերում չի գործելու: Օրենքը պարտադրելու է, որ քաղաքապետարանը ճիշտ վարչարարություն իրականացնի»,- ընդգծեց Սերգեյ Ղահրամանյանը:
«Ես քայլում եմ, շնչում եմ, շարժվում եմ ու միշտ հիշում եմ, որ դրա համար պարտական եմ Իգոր Ոսկանյանին… Ես իմ կյանքով եմ պարտական». երախտագիտության խոսքն ուղղված է ոստիկանության Տարոնի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Իգոր Ոսկանյանին:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։
Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք։
Արցախի Պաշտպանության բանակը հերքում է հայկական որոշ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, իբր, Գորիսից Արցախ՝ իրենց մշտական տեղակայման զորամաս՝ Ասկերան, մեկնող 15 հայ զինծառայող է գերի ընկել:
Հունվարի 29-ի ցերեկը, 30-ի և 31-ի գիշերը, փետրվարի 1-0-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ի և 31-ի ցերեկը սպասվում է թույլ տեղումներ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 29-ին ժամը 13.30-ից մինչև ժամը 16.30-ը դադարեցվել է Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայաստանի Հանրապետությունն անհասկանալի պատճառներով մերժել է ՀՀ-ում ռուսական պատվաստանյութի գրանցումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը չգրանցելով COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ իր քաղաքացիներին զրկում է անվճար պատվաստվելու հնարավորությունից:
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքի ձնամաքրմամբ զբաղվում է հիմնականում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, իսկ հատկապես մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները:
Լիբանանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում անկարգությունների հետևանքով հայ համայնքը վնասներ չի կրել. չեն տուժել հայկական եկեղեցին, դպրոցը, ակումբը:
Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալված է, նրան կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։
Արցախից տեղահանված ու այս պահին Գյումրիում բնակություն հաստատած երեխաները արցախցի մյուս երեխաների համար ստվերային ներկայացում են պատրաստել Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսի» հիման վրա: Ստվերային ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ հունվարի 29-ին Գյումրու «Մտորումների թատրոնում»:
ՀՀ-ն չի գրանցում COVID-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստումից. ՈւՂԻՂ
2021թ. հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, մեխանիկական ներգործության միջոցով ջարդելով մուտքի դռան փականը, ապօրինի մուտք է գործել ԱՀ Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենք և գաղտնի հափշտակել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.273.600 ՀՀ դրամ արժողությամբ,տարբեր տեսակի ապրանքներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցակակցական հեռագիր է հղել դերասան Վասիլի Լանովոյի հարազատներին եւ մերձավորներին, հունվարի 29-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: