
Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 101 միլիոն թեստ

Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 101 միլիոն թեստ, հունվարի 29-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 101,1 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին օրը կատարվել է 411 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով այսօրվա դրությամբ բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 643,4 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: