
ՌԴ-ում ՀՀ դեսպանը Վոլոկոլամսկի Իլարիոն միտրոպոլիտի հետ քննարկել է ԼՂ-ի հումանիտար խնդիրների լուծումը

Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնում ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը հունվարի 29-ին հանդիպել է Վոլոկոլամսկի Իլարիոնի միտրոպոլիտի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Զրույցի հիմնական թեման եղել է միջկրոնական երկխոսության զարգացումն ու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հումանիտար ասպեկտները։
Կարեւորվել է կրոնական համայնքների դերը խաղաղության պահպանման գործում, ինչպես նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդական առաքելությունը: