Բաժիններ՝

Շուռնուխում և Որոտանում բնակարանները կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։ Այս մասին Տիգրան Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»,- գրել է ՀՀ փոխվարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս