Հաստատվել է դպրոցներում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2021-2022 ուստարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը:
Ըստ այդմ՝ 1-ին դասարանում երաշխավորվել է 14, 2-րդ դասարանում՝ 24, 3-րդում՝ 32, 4-րդում՝ 36, 5-րդում՝ 19, 6-րդում՝ 24, 7-րդում՝ 29, 8-րդում՝ 31, 9-րդում՝ 32, 10-րդում՝ 33, 11-րդում՝ 34, 12-րդում՝ 28 անուն դասագիրք: Երաշխավորված դասագրքերի ցանկում են նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դասագրքերը:
2021 թվականին վերահրատարակվելու են 1-ին դասարանի «Այբբենարանը», «Եզդիերեն այբբենարանը», «Քրդերենի այբբենարանը», ինչպես նաև «Մայրենի», «Մաթեմատիկա», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաների դասագրքերը: Վերահրատարակվելու են նաև 2-րդ դասարանի «Ռուսաց լեզու», «Երաժշտություն», «Շախմատ», «Ֆիզկուլտուրա», 3-րդ դասարանի «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», 4-րդ դասարանի «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», 6-րդ դասարանի «Երաժշտություն», 7-րդ դասարանի «Հայոց լեզու», «Գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ինֆորմատիկա», «Տեխնոլոգիա», 9-րդ դասարանի «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», 10-րդ դասարանի «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների դասագրքերը:
Դասագրքերը տպագրելու են «Էդիթ Պրինտ», «ՄԱՆՄԱՐ», «Զանգակ-97», «Տիգրան Մեծ», «Աստղիկ գրատուն», «ՍՊԻԿԱ» «Նոյյան տապան», «Անտարես», «Ֆիլին» հրատարակչությունները և «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը: