Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8164 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 8 164-ով՝ մինչեւ 4 718 854: Ապրիլի 20-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,17 տոկոս:

Կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել է 9 631-ով:

Ընդամենն արդեն ապաքինվել է 4 343 229 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մնացել է վարակվածների ընդհանուր թվի 92 տոկոսի մակարդակում: Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 269 318 մարդ: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել է 379-ով՝ մեկ օր առաջվա 346-ի դիմաց: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր վարակից մահացել է 106 307 մարդ:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,25 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1 996-ով՝ մինչեւ 1 068 048:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել է 0,19 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել է 2 279 դեպք:

Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսի պատճառով 56 մահ, դրանց ընդհանուր թիվը կազմել է 17 754, հետեւում է շտաբի հաղորդումից:

Մեկ օրում ապաքինմամբ դուրս է գրվել 1 583 հիվանդ, ամբողջ ժամանակամիջոցում բուժվել է 974 229 հիվանդ: Ներկայումս մայրաքաղաքում շարունակում է բուժումը 76 065 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս