Բաժիններ՝

«Սևան» քկհ–ում թմրամիջոցների ներնետված փաթեթ են հայտնաբերել

2021 թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, տարածքում հերթական շրջայց կատարելիս, բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում նկատել են ներնետված փաթեթ:

Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,7 գրամ քաշով բյուրեղանման և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,4 և 1,7 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, ինչպես նաև բջջային հեռախոս:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս