Սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 21-22-ը, 26-ին՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 21-22-ը՝ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է, 26-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.00C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -0.20C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.40C