Զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ
2021թ. ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որով հայտնել էր, որ ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: