Հունիսի 10-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։
Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների հետ: Որքան գիտեմ հանդիպումը տևել է բավական երկար և անցել է փակ ձևաչափով։
Համայնքային մանկապարտեզները շարունակում են բնականոն գործընթացը՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները
Պրահայի օդանավակայանի մոտակայքում ավտովթարից հունիսի 7-ին մահացել է երևանաբնակ 27-ամյա Արմեն Առաքելյանը։
Կորոնավիրուսի համավարակի դեմ արդյունավետ պայքարելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ու քաղաքական մեծամասնությունը շարունակեց «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր» ֆլեշմոբը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Պավել Մանուկյանի բացակայության պատճառով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների երկու փոխնախարարները վարակվել են կորոնավիրուսով, սակայն արդեն առողջացել և վերադարձել են աշխատանքի:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը իրականացվում է նպատակային:
Հունիսի 10-ին, ժամը 03:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ առկա է գազի արտահոսք։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Մայիսի 9 փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երեկ` ուշ երեկոյան, համացանցում մի տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես են Հյուսիսային պողոտայում ոստիկանության 5-6 ծառայողներ, հերթական անգամ իրականացնում ՀՀ վարչապետի այնքան սիրած՝ «փռել ասֆալտին» գործողությունը:
Գեղարքունիքի մարզպետարանում նորմալ ընտանեկան վիճակներ են, իսկ իշխանությունները, ովքեր, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, շեփորահարում են, թե այս իշխանությունները կոռումպացված չեն, կամ աշխատանքի անցնելիս այլևս չի գործում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, թերևս, կամ խնամքով թաքցնում են իրողությունը, կամ իրենք էլ տեղյակ չեն՝ ինչ է կատարվում աչքից հեռու՝ հատկապես մարզերում:
Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Գեղարքունիքի մարզում «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը 28-կիլոգրամանոց 500 փաթեթ է բաշխել որեւէ սոցիալական խմբում հաշվառում չունեցող սոցիալապես անապահով 500 ընտանիքի:
Հունիսի 9-ին, ժամը 22:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր համայնքի մոտակա չշահագործվող ոսկու հանքի հորանում երեք տղամարդու դի է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այո, լոուքոստ տեղափոխումների գաղափարի հիմքում դրված է էժան գներով ուղևորին հրապուրելը:
Հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը տեխնոլոգիական ոլորտին աջակցելու նպատակ ունի:
Հունիսի 9-ին, ժամը 23:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատի արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր՝ հունիսի 9–ին, ֆեյսբուքյան էջում հրապարակել է առաջիկայում դեպի Երևան և Երևանից դեպի այլ ուղղություններով թռիչքների ժամանակացույցը։
Հունիսի 9-ին, ժամը 17:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 76/5 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։
Հունիսի 9-ին, ժամը 17:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում այրվում է ավտոմեքենա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկան Տ. Առաքելյանի սպանության, ոստիկան Ա. Հակոբյանից նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը հափշտակելու և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև խմբի կազմով զգալի չափերով գաղտնի հափշտակություններ և գույքի զգալի չափերով վնասում կատարելու դեպքերի հանգամանքները:
Արմավրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայողների վերաբերյալ գործի քննությունը:
Վերջին շրջանում թուրքական սոցցանցերում հայտնի դարձած երգիչ Մուրադ Օվյուչն իր ինստագրամյան սթորի բաժնում անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին, վերջինիս «զզվելի հայ» էր անվանել և հայհոյանք հնչեցրել նրա հասցեին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 10-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի ջրամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4-րդ թաղամասի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ համայնքների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Բողոքի ցույցեր են Թեհրանում Հայաստանի դեսպանատան առաջ: Տասնյակ մարդիկ իրենց բողոքն են հայտնում Երևանում Իսրայելի դեսպանատան բացման կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հոր կողմից տասնվեց տարին չլրացած դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց նկատմամբ Արարատ գյուղի բնակչի կողմից սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: