Որպեսզի կարողանանք հստակ ճիշտ հաշվարկել, թե մենք երբ կհասնենք կորոնավիրուսի վարակման պիկին, նախ՝ պետք է հասկանալ, թե վարակը որքանով է տարածված, պետք է հստակ լինի, թե աղբյուրները որոնք են, դրանք միանվա՞գ են, թե՞ անընդհատ գործող, իսկ քանի որ այս ամենը մենք չգիտենք, հետևաբար՝ չենք էլ կարող ասել, թե կորոնավիրուսի վարակի տարածումը Հայաստանում երբ կհասնի իր գագաթնակետին։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԵՊԲՀ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանը։
168.am-ն օրեր առաջ գրել էր այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2020 թվականի մարտի 30-ին՝ Ալմաթիում, ընկերական խաղում ուժերը պետք է չափեր Ղազախստանի ազգային հավաքականի հետ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հավաքական թիմերի ապահովման բաժինը տեղեկացրել էր, որ Հայաստան-Ղազախստան խաղից 4 օր առաջ՝ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում պետք է անցկացներ նաև Ուզբեկստանի հավաքականի հետ:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Այգեշատ գյուղի 21-ամյա մի բնակիչ Արմավիր քաղաքում մեքենաներից գողություններ է անում:
Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնը լքելուց մեկ օր առաջ ինքն իրեն պարգևատրել է մարտական անվանական զենքով և Սխրագործության մեդալով:
Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Քաջարանի դեպքերին ու վստահեցրեց, որ այսօր Սյունիքում մթնոլորտը բավականին հանգիստ է, լարվածություն չկա: Նրա խոսքով՝ այն ցուցարարները, որոնք փորձում էին ցույցը քաղաքականացնել, ՔԿ հայտարարությունից հետո ամեն բան հասկացել էին: Փոխմարզպետը վստահաբար պնդեց, որ ձերբակալությունները եղել են կոնկրետ գործի շրջանակներում, դրանում քաղաքական ենթատեքստ չկա:
Այգու Մարդկային ռեսուրսների կառավարիչ Վալյա Մարգարյանը մեզ հետ զրույցում ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ մանրամասնեց․«Այս պահին դատարանում ընդամենը 3 հայց ունենք, 2-ը աշխատանքից ազատվել են աշխատանքից անհարգելի բացակայության հիմքով։ Խոսքը Ազնիվ Գրիգորյանի և Արևիկ Մկրտչյանի մասին է։ Իսկ Հեկտոր Քոչարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ գրելով, թե որ օրն է ուզում ազատվել աշխատանքից։ Համաձայն դիմումի՝ կատարել ենք իր կամքը։ Այն, որ ասում է՝ հրամանին տեղյակ չեմ եղել, ինքը բաժնում հանձնում-ընդունում է կատարել, ստեղծվել է գույքագրման հանձնաժողով, որը փաստում են համապատասխան փաստաթղթերը»։
Շիրակի մարզում, վերջին տվյալների համաձայն, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 490 դեպք, որոնցից 200-ն արդեն բուժվել են: 46 մարդ գտնվում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: Մարզում մոտ 700 մարդ ունի ինքնամեկուսացման ցուցում, որոնցից 109-ի մոտ հաստատված է կորոնավիրուսը՝ թեթև կամ ասիմպտոմ ընթացքով: Մարզում այս ժամանակահատվածում գրանցվել է 10 մահվան դեպք, որոնց հիմնական մասն ունեցել են նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ: ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
ՀՀ պարետի N63 որոշման հստակ պահանջ է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։
«Մի գրամ ագրեսիայի ես չեմ հանդիպել: Ընդհակառակը, շատ լավ, ժպիտով, փորձում էինք կատակել, հասկանալ` ինչի համար է պետք դիմակ դնել: Բնական է, որ ահագին մարդ կար, որ ասում էր` դե սուտ է, ինչի՞ դնենք: Բայց մենք գալիս էինք ընդհանուր հայտարարի, որ՝ անկախ նրանից, հավատո՞ւմ ես, թե՞ ոչ, ընդունո՞ւմ ես, թե՞ ոչ այնքան, եթե այսօր կա դիմակ կրելու որոշում, եկեք փորձենք բոլորս այդ դիմակը դնենք, և եթե ինչ-որ բան էլ չի ստացվի, վաղը լեզուներս երկար կլինի»,- ասաց Հրանտ Թոխատյանը:
Ակումբների, խաղատների մոտ 1000 աշխատակիցների անունից Կառավարության շենքի մոտ այսօր միայնակ բողոքի ակցիա անելու էր գնացել Գարիկ Կիրակոսյանը՝ խնդրելու, որպեսզի թույլատրեն՝ այդ ոլորտի աշխատակիցները ևս աշխատեն։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կինը Կասկադի մոտ գտնվող սրճարաններից մեկում ընկերների հետ միասին նշում է ծննդյան տարեդարձը:
Հարցին՝ ո՞վ է թերացողը, ո՞վ է պատասխանատուն, մարզպետը պատասխանեց. «Բոլորս, գուցե ես։ Սևանա լճի հետ կապված խնդիրների Առաջին պատասխանատուն «Սևան» ազգային պարկն է, Բնապահպանական խնդիրների, իրավական որոշակի խախտումների և այլնի գլխավոր արձանագրողը Բնապահպանական տեսչությունն է, պատժողը՝ իրավապահ համակարգը»։
Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան
Այսօր 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:
«Այս պահի դրությամբ, վերջին տվյալներով՝ Արմավիրի մարզում արձանագրված վարակակիրների թիվը հասնում է մոտ 814-ի». այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Նրա խոսքով՝ հիվանդների ուղիղ կեսն արդեն առողջացել են, այս պահի դրությամբ ունեն կորոնավիրուսից 21 մահվան դեպք: Լրագրողներից մեկի հարցին, թե մարզում կա՞ն վարակի խոշոր օջախներ, մարզպետը պատասխանեց.
Դիմակահանդեսին չմանսակցելու համար բերման ենթարկեցին, արձանագրություն են կազմել ու ազատ թողել:
Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում ասում էր, որ 70%-ով ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հունիսի 10-ին դուրս է գրվել 67-ամյա Անահիտ Սարգսյանը, ով ունի մի շարք առողջական խնդիրներ։
Այսօր ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, ուժեղացված վերահսկողական և մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
168.am-ը ՀՀ առողջապահության նախարարություն հարցում էր ուղարկել՝ փորձելով պարզել հետևյալ հարցերը. առաջին՝ միջին հաշվարկներով որքա՞ն գումար է ծախսվում հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մեկ պացիենտի բուժման համար, երկրորդ՝ համաճարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում որքա՞ն գումար է ծախսվել պետական միջոցներից կամ նախարարության բյուջեից, և որքա՞ն՝ Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված հիմնադրամից:
Այս պահի դրությամբ Տավուշի մարզում կա 133 վարակակիր, 26 մարդ գտնվում է բժշկական հաստատություններում, շուրջ 600 մարդ մեկուսացված է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նրա խոսքով՝ մինչև այժմ վարակման խոշոր օջախ ունեցել են միայն ձեռնոցների արտադրամասում: Հ. Չոբանյանի փոխանցմամբ՝ այժմ «Տավուշ» տեքստիլն ամսական արտադրում է մոտավորապես 10 միլիոն դիմակ, շուտով Հայաստան կներկրվի երկու հոսքագիծ, որոնք կկրկնապատկեն արտադրման ծավալները:
Գնել Սանոսյանը դժգոհեց. մի քանի ժամ է ԱԺ-ում է, ստիպված խնդրեց՝ ջուր տվեցին
Շիրակի մարզպետարանին 2019թ. հատկացվել է 15 միլիարդ 45 միլիոն դրամ. մարզպետ Տիգրան Պետրոսյան
Առնվազն 99%-ով կրճատվել են անտառհատման դեպքերը Տավուշի մարզում: Այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ դա և՛ պետական կառույցների, և՛ հանրային հսկողության արդյունք է: Ըստ մարզպետի՝ դրան նպաստում է նաև անտառային գոտիներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը:
Հունիսի 10-ի ցերեկը, 11-15-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
«9.9 միլիոն դրամով նոր մեքենա կգնվի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի համար». փոխքաղաքապետ
Արարատի մարզում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք, վարակվածների թիվը հասել է 1 165-ի:
Կենդանաբանական այգու 15-ից ավելի աշխատակիցներ դիմել են դատարան՝ պնդելով, որ իրենց անհիմն են ազատել աշխատանքից։