Բաժիններ՝

«Բդոյի Դավիթը» բերման է ենթարկվել, նրա գիշերային ակումբում հայտնաբերել են ատրճանակներ և թմրանյութ

Օգոստոսի 27-ին Արտաշատ քաղաքում իրականացվել է հատուկ օպերացիա։ Ոստիկանությունը տեղեկություն էր ստացվել, որ Արտաշատում հայտնի «Բդոյի Դավիթ» մականվամբ Դավիթ Պողոսյանը իր մոտ պահում է թմրանյութեր և զենք-զինամթերք, գրում է գրում է shamshyan.com-ը։

Տևական ժամանակ ոստիկանները, քննիչներն ու դատախազության ծառայողնեը հսկայածավալ աշխատանքներ են կատարում ու արդեն վստահ լինելով, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, դիմում են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկությունների որոշում տա, ինչը դատարանի կողմից բավարարվում է, և համաձայն որոշման՝ խուզարկություններ են կատարվում «Բդոյի Դավիթի»՝ Արտաշատի՝ Օգոստոսի 23-ի փողոցի 58/1 հասցեում գտնվող «Աուրա» գիշերային ակումբում։

Խուզարկության արդյունքում Դ. Պողոսյանի աշխատասենյակում հայտնաբերվում է կանաչավուն չորացված, մասնատված կանեփանման բույսի նման զանգված, որոնք եղել են 2 փաթեթով։ Մեկի մեջ եղել է 16.64 գ, իսկ մյուսի մեջ՝ 11.85 գ։ Աշխատասենյակում հայտնաբերվում են նաև մասնատված «Մակարով» և «ՏՏ» տեսակի ատրճանակներ, 18 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։

Դ. Պողոսյանը կասկածանքով ձերբակալվում և ներկայացվում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս