Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է 119 տնտեսվարողի գործունեությունը, իսկ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը։
Հունիսի լույս 3-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Արագածավան գյուղից կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։
Ատամնաբուժության մեջ վերջին տարիներին բավական մեծ տարածում է գտել մետաղակերամիկան, որը բաղկացած է միմյանց սերտաճած կերամիկական և մետաղական մասնիկներից և համարվում է ատամների լավագույն փոխարինիչներից մեկը: Մետաղակերամիկայում օգտագործվող մետաղական մասնիկները կամ համաձուլվածքները, օրինակ, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, կարող են օգտագործել միայն այն դեպքում, երբ համապատասխանում են որոշակի ստանդարտների: Եվրոպայում այդ ստանդարտը ISO 22764:2006-ն, ԱՄՆ-ում՝ FDA-ը, ՌԴ-ում՝ ГОСТ Р ИСО 22674-ը:
Ըստ 168.am-ի խիստ հավաստի աղբյուրի՝ հանրային վերահսկողության այս յուրատիպ ֆլեշմոբին մասնակից է դարձել նաեւ Շիրակի նախկին մարզպետ, այժմ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Նրա խոսքով՝ պետք էր ոչ թե թույլ տալ, որ դեպքերը տեղի ունենան, հետո դրանց հետքերով գնալ և նկատողություններ տալ, այլ պետք էր դրանք կանխարգելել: Ըստ փորձագետի՝ դրա տարբերակները կային և քիչ չէին:
ՀՀ Քննչական կոմիտեին 400000 լիտր ռեգուլյար տեսակի բենզին կմատակարարի «ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն։ Որպես մատակարար՝ այս ընկերությունն ընտրվել է դեռևս 2019 թվականին, երբ ՔԿ-ում հայտարարվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով բաց մրցույթ, որի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչվել հենց «ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն։
«Տեր-Պետրոսյանին մի հատ հարցրեք` համաճարակի ժամանակ մաքսանենգ ծխախոտ արտահանել ու փող շինելն է դավաճանությունը, թե՞ դա բարձրաձայնելը»:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 5-ին եղել է ԶՈւ զորամասերից մեկում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:
Հունիսի 6-ին, ժամը 11:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղի թիվ 1 տնակի մոտակայքում հայտնաբերվել է անհայտ տեսակի արկ:
Երևանից Վորոնեժ հասած բեռնատար օդանավում 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են հայտնաբերել ու կալանավորել:
Հունիսի 6-ին, ժամը 13:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։
Կառավարության հունիսի 5-ի նիստում գործադիրն ընդունել է որոշում Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը նվիրաբերությամբ հանձնված 12 գծային շտապօգնության մեքենաները և 1 ռեանիմոբիլը, դրանց օժանդակ սարքավորումներով, ՔԿՀ-ներից հետ վերցնելու և Առողջապահության նախարարությանն ամրակցելու մասին։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 6-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին:
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է «SkyUp» ավիաընկերության հունիսի 7-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։
ԱԱՏՄ թեժ գծին ահազանգող քաղաքացիներն իրենց նկատած խախտումները թույլ տված տնտեսավարողներին կարող են գտնել կասեցվածների ցանկում․ մայրաքաղաքում և մարզերում այսօր ևս ժամանակավորապես արգելվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։
Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանցիների միջոցառումն ավարտվեց իրենց դասղեկի՝ Հասմիկ Աբրահամյանի, դպրոցից հեռանալով: Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ մի հավաքի լուսանկար։ Դրանից հետո ուսուցչին ու դպրոցի տնօրենին հրավիրել էին Արարատի մարզպետարան ու պատասխանատվության ենթարկել: 168.am-ի հետ զրույցում Սուրենավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը մանրամասներ պատմեց կատարվածից և վստահեցրեց, որ իրենց դպրոցում հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվել են:
«Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա հունիսի 8-ին ժամը՝ 18։00-ին։
Այսօր 168.am-ի խմբագրություն ահազանգ ստացանք Գայի պողոտայի 12/1 հասցեում գտնվող «ՊԱԼԱՍ» առևտրի կենտրոնի վաճառողներից, որոնք հայտնեցին, որ բողոքի ակցիա են իրականացնում առևտրի կենտրոնի շենքի դիմաց: Վաճառողները մեզ փոխանցեցին, որ խնդրում են կենտրոնի տնօրենից՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված առևտրի աննախադեպ անկումը, ողջամիտ սահմաններում զեղչեր կատարել տարածքի համար վարձակալության հարցում։ «ՊԱԼԱՍ» առևտրի կենտրոնում առավելապես հագուստի մանրածախ առևտրի տաղավարներ են, որտեղ, ինչպես վստահեցնում էին վաճառողները, այսօր երկրում ստեղծված իրավիճակում գրեթե առևտուր չեն անում, իսկ կենտրոնի տնօրենը ոչ միայն զիջումների չի գնում, այլև պահանջում է ամբողջ ծավալով վճարել վարձավճարները, իսկ փոքր-ինչ ուշացման դեպքերում՝ հանձնարարում է անվտանգության աշխատակիցներին փակել տաղավարներն ու վարձավճարներն ուշացրած վաճառողներին էլ արգելել առևտուր անել։
Հունիսի 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Սննդի անվտանգության տեսչական մարմինը 72 ժամով կասեցնում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքից:
Հունիսի 5-ին, ժամը 23:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ բանավանում այրվում է երկհարկանի բնակելի շինություն:
Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկները ահազանգում են, որ վարակված են, սակայն չեն թեստավորվում։ Այս մասին հունիսի 4-ին, ԱԺ ամբիոնից իր ելույթում ասել էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այցելել են Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը, որտեղ կմեկնարկի Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 25-ին Երեւանի թիվ 114 հիմնական դպրոցի մի խումբ շրջանավարտների՝ երկարամյա տնօրեն Ռուզաննա Կոստանյանին մատուցած անակնկալն այսօր գլխացավանք է դարձել նրա համար։ Երեխաներն ավարտական վկայականները ստանալու ժամանակ թխվածքով ու երաժշտությամբ ինքնաբուխ մտել են տնօրենի աշխատասենյակ՝ փորձելով այդպիսով իրենց երախտիքն արտահայտել սիրելի տնօրենին՝ համատեղ 12-ամյա ճանապարհ անցնելու համար։
Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակցի հորդորը՝ քաղաքացիներին:
Սիրելի՜ հայրենակիցներ, պետությունը հեշտ չի կառուցվում. մեկ օրում չի կառուցվելու նաեւ մեր բոլորի սիրելի Հայրենիքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցին տնօրենին հայտարարել է խիստ նկատողություն, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։
Վորոնեժը Հայաստանի համար ճակատագրական է դառնում․ նախորդ գիշեր` ժամը մեկին, Վորոնեժից եկած ինքնաթիռում եղել է հաստատված կորոնավիրուսով երկու հիվանդ, որոնք իմացել են, որ վարակված են, սակայն եկել են թաղման։