
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երեւանում. հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի. Shamshyan.com

Սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դաբիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա:
Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ գլխի մասի հատվում հարվածի մի քանի հետքերով: Բազմոցի տակ և բազմոցի վրա առկա են արնանման հետքեր, երկաթյա լոմ, որի վրա նույնպես ակռա են արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ սպանվածը Հնկաստանի Հանրապետության քաղաքացի էր, ով սովորում էր Երևանի բուհերից մեկում: