Բաժիններ՝

Արփի գյուղում տուն է այրվում

Օգոստոսի 28-ին, ժամը 14։47-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:35-ին: Մասնակի այրվել են տան նախամուտքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 0,5 խմ) և տանիքում կուտակած տախտակներ (մոտ 1,5 խմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031