«ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Երևանի Ծարավ Աղբյուր նորակառույց թաղամասում բնակվող ավելի քան 10.000 բնակիչ մեկուկես տարի պայքարում է մի շարք խնդիրների՝ կանաչ տարածքների ու խաղահրապարակների սահմանափակ լինելու համար, սակայն դրանցից ամենակարևորը դպրոցի և մանկապարտեզի հարցն է:
Ամբողջ աշխարհում հայկական ծիրանափողն ու երաժշտությունը հանրահռչակած, մեր երկրի պատիվը տարիներ շարունակ տարբեր երաժշտական հարթակներում բարձր պահած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին ոլորտի ներկայացուցիչները կենսուրախ և հետաքրքիր անհատ են համարում, նշում, որ նրա կորուստը անդառնալի է հայ ժողովրդի համար:
Հուլիսի 5-ին, ժամը 00.50-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում օդանավի կործանման կապակցությամբ:
168.am-ը դեռ դեպքի օրը՝ հունիսի 16-ին, գրել էր, որ ըստ ստացված հավաստի տեղեկությունների՝ Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշերով ծառայողական ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից եկող Նիվա մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենայի մեջ գտնվող երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղեկություն ունե՞ն, որ Toyota Land crauser մակնիշի ավտոմեքենան ծառայողական է․
Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդոտել են ցորենի հավաքը:
Ջիվան Գասպարյանը մեծագույն երաժիշտներից է, ով հայկական կատարողական արվեստը եւ մասնավորապես` ժողովրդական փողային գործիքները բարձրացրեց նոր մակարդակի՝ նրանց հաղորդելով համաշխարհային հնչեղություն եւ ճանաչում։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:
Այն շահառուները, ովքեր պայմանագիր չեն կնքել ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի հետ և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց կենսաթոշակը կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարող կազմակերպության վերաբերյալ կարող են այցելել www.online.ssa.am կայք։ Վճարող կազմակերպությունն իրենց փոխարեն ընտրվել է ինքնաշխատ համակարգի միջոցով, տեղեկացնում են միասնական սոցիալական ծառայությունից:
Հուլիսի 6-ին, ժամը 13։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։
Թշնամու թիրախում խաղաղ բնակիչներն են, հատկապես այս սեզոնին, երբ բնակիչների մեծ մասը դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացնում, զինված ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ խուճապ տարածել նրանց շրջանում, կրակելով կամ արգելելով, որպեսզի կովերին արածեցնեն, դաշտից խոտը հավաքեն և այլն։
Հայ ժողովուրդը կորցրեց իր բացառիկ զավակներից մեկին՝ անվանի դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին, մարդ, որին հաջողվեց հայկական մշակույթն աշխարհին շաղկապել դուդուկի ելևէջներով:
Հուլիսի 6-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ:
Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթեր:
Կյանիքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը:
Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի շրջանն այսուհետ առտևատնտեսական ոլորտում համագործակցելու է Հայաստանի հետ:
Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում եմ պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է․․․Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը!!!
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հուլիսի 10-ին կկազմակերպեն համերգ` նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին:
Արցախի Հանրապետությունում հուլիսի 5-ին կատարվել է 148 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:
Հունիսի 4-ին 29 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ԱՏՀ և հեռազննման բաժնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գարեգին Տեփանոսյանը: Մահազդը տարածել է կենտրոնի ֆեյսբուքյան էջը։
Ավելին, մարդիկ գրեթե իրազեկված չեն սեփական բժիշկ-ներկայացուցչին փորձաքննության մասնակից դարձնելու հնարավորության մասին, հատկապես, եթե նրանց նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում է առաջին անգամ:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 28-ից հուլիսի 4-ը գրանցվել է 802 դեպք, որից 429-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 308 հրդեհի, 4 փլուզման, 7 ուժեղ քամու, 4 ուժեղ կարկուտի, 16 ինքնասպանության փորձի դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 185 կենցաղային կանչ. տուժել է 122 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 6 քաղաքացի:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերը դանդաղ են: Մեր երկրում հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88.164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66.491, երկրորդ դեղաչափ` 21.673։ Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում պատվաստման ցածր տեմպերը պայմանավորեց նրանով, որ առաջին հերթին չեն արդարացել մարդկանց սպասումները:
Իրականացնելով իր հանցավոր դիտավորությունը՝ Լ.Ա-ն 2021 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, այցելել է դիմորդի մոր՝ Երևան քաղաքում գտնվող գրասենյակ և անձամբ ստացել 3.000 ԱՄՆ դոլար կաշառքը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է կաշառքի գումարը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Լույս աշխարհ է եկել հանրահայտ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի և նրա կնոջ՝ Ջավահիր Եղիկյանի որդին:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: