Հռոմի Ֆրանցիսկոսի պապի վիրահատությունը բարեհաջող է անցել. նա գտնվում է ապաքինման փուլում:
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռները հուլիսի 8-ից ուղիղ թռիչքներ են սկսում Նալչիկի (Կաբարդինո-Բալկարիա) և Երևանի միջև: Այս մասին հայտնել է Նալչիկի օդանավակայանի ներկայացուցիչ Իսլամ Շոմախովը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի տնօրենը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի, միայն, երբ պատվաստումների մակարդակը հասնի առնվազն 70 տոկոսի:
Դիվանագետի մահվան պատճառը չի նշվում:
Եվրամիությունը որոշում է կայացրել ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կկարողանան այցելել ԵՄ ոչ պարտադիր, ներառյալ՝ տուրիստական ուղևորություններով: Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ պետությունները կարող են սահմանները բացել այնպիսի երկրների համար, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Հորդանանը, չճանաչված Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Կատարը և Սաուդյան Արաբիան:
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած «Ford Transit» մակնիշի և 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։
«Լրագրողներ առանց սահմանի»-ն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչներ 2021» ցուցակում, որտեղ պետությունների և կառավարությունների 37 ղեկավարներ են:
«Իրավունքի» զրուցակիցն է օրեր առաջ գերությունից վերադարձած մեր հայրենակից 40-ամյա Սիսակ Ենգոյանը, ով Շիրակի մարզից ՄՈԲ-ի 60 տղաների հետ գերի էր ընկել պատերազմի ավարտից հետո` Խծաբերդում:
Կորոնավիրուսը համառորեն դիրքերը չի զիջում, այդուհանդերձ, համավարակի դեմ պայքարը թույլ կտա 2021-ի ամռանը արտերկրում՝ ծովային հանգստի մեկնել՝ առանց պատվաստվելու, թեստավորվելու։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում «Սքայ Տուր» տուրիստական ընկերությունից հայտնեցին, որ մինչև հինգ երկիր հնարավոր է մեկնել ամառային արձակուրդներին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն:
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյումրի–Երևան ճանապարհը կրկին փակ է։ Գիտե՞ք չէ, որ գյուղացուն սին հույսեր տալով հարցը չեք լուծում ։
Եղանակի վատ պայմանների պատճառով Սոչիի բնակիչները զգուշացվել են հնարավոր տարհանման մասին:
Վրաստանի Բաթումի քաղաքում Ախալքալաքի հայերի ու Բաքվից ժամանած թուրքերի միջև գրանցված ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ է ստացել չորս հայ անչափահաս: Ծեծկռտուքը տեղի է ունեցել 12 ադրբեջանցիների ու 5 հայի միջև, վիրավորվել է նաև մեկ ոստիկան:
Գերմանիան վերանայել է այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի սահմանափակումները:
Հուլիսի 5-6- ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Արարատի մարզի Սուրենավան գյուղում հունիսի 16-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժանմունք։
Գյումրիի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերված նորածինը շարունակում է մնալ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Լևոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվզազյանը հայ գրոսմայստերի՝ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
Ամեն անգամ վիրուսի փոփոխությունը ստեղծում է տարբեր պլատֆորմ վիրուսի մուտացիայի համար։ Որքան շատ է վիրուսը տարածվում, այնքան շատ է այն փոփոխվում։ Վիրուսը, որը չի տարածվում չի կարող մուտացիայի ենթարկվել։
Կյանքի 82-րդ տարում մահացել է ռուս կինոռեժիսոր Վլադիմիր Մենշովը: Որպես մահվան պատճառ՝ նշվում է կորոնավիրուսի հետևանքները: Այս մասին գրում է kp.ru-ն:
Աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին, որը հուլիսի 4-ին ղեկավարեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Բարեկամության շառավիղներ» համերգը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
Երևանի երկաթուղային կայարանում հունիսի 30-ից գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան»:
Հուլիսի 4-ին, ժամը 15։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանային տարածքում խոտածածկ տարածք է այրվում։
Հուլիսի 5-ին, ժամը 06։10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։
Սամվել Կ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Աստծո առաջ երբեք չենք կարող մեզ ներկայացնել ցանկալի կերպերով՝ կոծկելով ու ծածկելով իրականությունը: Այլ կերպ ասած՝ չենք կարող հանդես գալ շինծու՝ միայն խոսքերի վրա կառուցված հավատքով:
Հզոր պայթյուն է որոտացել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությունը պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» գազահանքավայրում, որը գտնվում է Բաքվից 75 կմ հեռավորությամբ՝ 170 կմ խորության վրա:
Հուլիսի 4-ին, ժամը 22։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մեքենան բախվել է կայանած «KamAZ» մակնիշի ավտոմեքենային․ կա արգելափակված քաղաքացի։
Հուլիսի 4-ին, ժամը 15։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանային տարածքում խոտածածկ տարածք է այրվում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:
2021 թվականի հունիս ամսում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի Արցախ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք (թվով 39 մարդ)։