
Eurowings ավիաընկերությունը Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի

Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր: Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից:
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: