
Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

Հայ ժողովուրդը կորցրեց իր բացառիկ զավակներից մեկին՝ անվանի դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին, մարդ, որին հաջողվեց հայկական մշակույթն աշխարհին շաղկապել դուդուկի ելևէջներով:
Հայկական ծիրանափողի հաղթարշավն աշխարհում սկսվեց Ջիվան Գասպարյանի հանճարեղ նվագի ու մեծ նվիրումի շնորհիվ, և դուդուկն իսկապես դարձավ ազգային բրենդ ու Հայաստանի այցեքարտերից մեկն աշխարհում՝ միլիոնավոր մարդկանց անտեսանելի թելերով կապելով հային ու Հայաստանին:
Մեծ կորուստ կրեց ոչ միայն հայ մշակույթը, այլև համաշխարհային երաժշտարվեստը:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ջիվան Գասպարյանի ընտանիքին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին:
Վազգեն Մանուկյան
06.07.2021 թ.