Նախաքննության ընթացքում հուլիսի 6-ին պարզվել է, որ ինքնությունը չպարզված տղամարդը 1976 թ. ծնված Վահան Գրիգորյանն էր:
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ այսօր ԱԻՆ-ում կայացել է ամենամսյա խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հունիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:
Հուլիսի 6-ին, ժամը 20։14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Ահազանգ` խոստովանությամբ. Եղվարդում կատարված սպանությունը բացահայտվել է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հունիսի 30-ին Վաղաշեն գյուղի մի բնակիչ ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 1-ի սահմաններում իր խանութից գողություն են արել։ Հափշտակել էին մոտ 60 000 դրամ և 120 000 դրամի ապրանք, նաև փաստաթղթեր էին այրել։
Բնակարանային գողություններ Սարյան ու Կողբացի փողոցներում․ Կենտրոնականի ոստիկանների բացահայտումները:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 5-ին Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 66-ամյա Նաիրի Հ.-ն, որը 2020 թ. ապրիլի 13-ից հետախուզվում էր ՌԴ Կրասնոդար քաղաքի ՆԳԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 201-րդ (Պաշտոնական դիրքի չարաշահումը) և 174.1-րդ (Հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացումը) հոդվածների մեղադրանքով:
Հուլիսի 5-ին, ժամը 12.15-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Վաղաշեն գյուղում հարձակվել են նույն գյուղի 90-ամյա բնակչուհու վրա, պոկել ականջօղերը, ինչի հետևանքով պատռվել են ականջների բլթակները:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 7-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 8-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի երեկվա կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 737-ով՝ մեկ օր առաջվա 654-ի դիմաց, դա առավելագույնն է համավարակի ընթացքում: Ընդամենը վարակից մահացել է 139 316 հիվանդ, հուլիսի 6-ին լրագրողներին հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Շրջաններում շատ զբոսաշրջիկներ կան, իսկ Վերնիսաժում` ոչ այդքան շատ: Չպետք է մոռանալ նաև այն, որ ամեն տեսարժան վայր ունի իր հուշանվերների խանութը»,- մեզ հետ զրույցում ասաց Վերնիսաժի մի աշխատակից:
Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք համացանցի, հեռուստաընկերության, լրատվական այլ միջոցներով քաղաքացիների շրջանում իրականացնել կանխարգելիչ ու բացատրական միջոցառումներ, «Южныи Полюс» ընկերության անունով հադես եկող կայքի կողմից [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով նոր խարդախության զոհ չդառնալու համար:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ հուլիսի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրած առաջարկով նախատեսվում է «ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի N 1104-Ն և ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարել» ՀՀ կառավարության որոշման մեջ: Ըստ նախագծի առաջարկվում է, ի թիվս այլ տեղեկությունների, e-gov.am կայքից ամբողջապես հեռացնել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը՝ «ելնելով դրա կառուցվածքում ներկայացվող զգայուն տեղեկատվությունից (օբյեկտների հասցեներ, կազմակերպա-իրավական ձև, համարակալում և այլն)»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների իրականացման ընթացքին։
«Ժողովրդի կեսից շատը դեռ սար չեն հելել՝ խոտհարքի»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ մի քանի օր է, ինչ Սոթքում և Կութում ժողովուրդը սկսել է խոտը քաղել, բայց միայն ներքևի հատվածներում, վերև բարձրանալը դեռ վտանգավոր է․
Հուլիսի 6-ին, ժամը 13։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։
Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի սգակիր ընտանիքին։
Այսօր ԲԴԽ-ն ընտրել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Այդ պաշտոնն այժմ կզբաղեցնի նախկինում արդեն դրա քաղցրությունը բառի բուն իմաստով վայելած Տիգրան Սահակյանը:
«Գեղարքունիքի մարզում երաշտի պատճառով անասնագլխաքանակը շեշտակի կրճատման եզրին է կանգնել. Խոտի 1 հակի (տուկ) գինն արժե 2000 ՀՀ դրամ»,- ահազանգում է Գեղարքունիքի մարզի բնակիչ Վանո Կարապետյանը:
Ճանապարհային ոստիկանությունը Երևանի և ՀՀ մարզերի մի շարք ավտոճանապարհների կտեղադրի հանրապետության լուսանկարահանող արագաչափ սարքեր։ Այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։
«Մերսեդեսի» վարորդը, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք:
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մի շարք նոր նշանակումներ է արել ոստիկանության տարբեր բաժիններում: Ստորև ներկայացնում ենք նշանակումները.
Հուլիսի 2-ին ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեների բնակիչներից բողոքներ է ստացել խմելու ջրի որակի վերաբերյալ:
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1596 աճյուն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Լ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.