Փետրվարի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Հրազդանի կիրճից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին 37-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված՝ 10 գրամից ավելի։
Գրական, թատերական, կերպարվեստի ոլորտներում (այդ ստեղծագործական միությունների անդամ եմ) այնքա՜ն շատ հիմնահարցեր կան կուտակված, որ հանդիպումից առաջ ստիպված կլինեի ընտրություն կատարել՝ ամենագլխավորներն ու ցավոտներն ընտրելու համար: Բայց կա նաև մի բան, որ անպայման կասեի` մշակութային օրակարգից դուրս: Դա լուսահոգի Կարեն Դեմիրճյանի վերջին խոսքերն են՝ «Տղերք, այսպես հարցեր չեն լուծում»:
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ քաղաքացիներ գտնվում են Վանաձորի Մյասնիկյան փողոցում, իրենց մոտ ու ավտոմեքնայում ապօրինի զենք-զինամթերք ունեն և պատրաստվում են վիճաբանել:
Հայաստանից և արտերկրից շարունակում են ներկայացնել Հիսուս Քրիստոսի հուշարձանային համալիրի նախագծի նոր գաղափարներ՝ նոր լուծումներով: «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գաղափարի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ամենայն բծախնդրությամբ ծանոթանում է ներկայացված յուրաքանչյուր գործին: Նկարահանման ժամանակ նա ծանոթացել է քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագծին:
2021թ. նոյեմբերի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կալանավորեց Սիսիանի նախկին քաղաքապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով ապօրինի անազատության մեջ էր պահվում ամիսներ շարունակ և 20 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել միայն հոկտեմբերի 14-ին:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, որ «2022 թվականի հունվարին Ղազախստան մեկնած հայ խաղաղապահ զինծառայողները ահազանգում են, որ Պաշտպանության նախարարությունն անհասկանալի պատճառներով իրենցից հետ է պահանջում Ղազախստան մեկնելու համար իրենցից յուրաքանչյուրին վճարված 427.000 դրամի մի մասը»:
Երևանի քաղաքապետարանի հայտնում են, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները:
Մայրաքաղաքում կրկին ոստիականական «ռեյդեր» են
Հրանտ Մաթևոսյանը մեր ժամանակների հսկան է: Հրանտի գրական ժառանգությունը կարող է արդիականացնել մեր ազգային ինքնության մաշված բաղադրիչները: Պարզապես անհրաժեշտ է Հրանտ կարդալ, հասկանալ, «մարսել»…
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ:
«Կարևոր է, որ հեքիաթների մեջ չապրենք ու նայենք իրականությանը, որովհետև հակառակ դեպքում չենք կարող ճիշտ հարց առաջ քաշել, որպեսզի ճիշտ պատասխան ստանանք»,- «Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի՝ FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը՝ ընդգծելով, որ իրականությունը տեսնելով՝ պետք է հասկանանք, թե որտեղ պետք է ներդրում անել:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 12-ին տոնում է Ս. Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և զորավարի 14 զինվորների հիշատակը։
Փետրվարի 12-ին, ժամը 06:54-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Արցախում փետրվարի 12-ին կատարվել է 497 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք։ Մահացել է 1 մարդ։
politic.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել մոտ 10 հոգի եւ ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ:
Շուկայում առկա համային, հոտային գայթակղություններով սպառողին առաջարկվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքը, ինչն ամբողջությամբ վերահսկողության շրջանակներից դուրս էր, ՀՀ կառավարության որոշմամբ կանոնակարգվելու է:
Հուզիչ․ Երևանի թիվ 196 դպրոցի աշակերտները լացում են Արցախին նվիրված երգը կատարելիս:
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․
Պետական եկամուտների կոմիտեն ազդարարել է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների մասին: Կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Առաջին հանդիպումներն անցկացվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Երևանի պետական համալսարանի մագիստրոսական կրթական աստիճանի ուսանողների և շրջանավարտների հետ:
Ժամը 07։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանների 1-ին գոտում, ավտոմեքենա է ընկել ձորը և, ըստ տեղեկությունների, կան տուժածներ։
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փետրվարի 11-ին, ժամը 18։28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ համայնքի վերջնամասում այրվում է անասնագոմ․ ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություներ էին ստացել, որ Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի բակում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացնում:
Հայ Առաքելական եկեղեցին այս տարի փետրվարի 12-ին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը, որը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին տեղեկություններ ստացան, որ ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող 39-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, թաքնվում է Ծիծեռնակաբերդի խճուղու շենքերից մեկում։
«Եթե սակագների համեմատ՝ հատուցումների անբավարարություն կա, կամ պատահար ունեցողներինը շատ պետք է թանկացնես, կամ բոլորինը՝ ինչ-որ չափով, իսկ նրանցը՝ ավելի շատ: Իսկ այն, որ ասում են՝ 300 տոկոսով թանկանալու է, դա զրպարտություն է: Չի կարող պատահական խոշոր պատահար լինելուց՝ 300 տոկոսով բարձրանա: Ամենաբարձրը 8 դաս է, որը միջինն ապահովում է 100 տոկոս, ոչ թե՝ 300: Եթե վաղը կամ մյուս օրն այս սակագներն ավելի անհատական ձևավորվեն, բնականաբար, որը որ ցածր վնասաբեր է, շատ ավելի ցածր կլինի:
Փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։