
Երևանի մի շարք հասցեներում կփորձարկվեն էլեկտրաշչակներ

Երևանի քաղաքապետարանի հայտնում են, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները:
Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեներն են՝
– Արգիշտի 1,
– Պարոնյան փողոց 40,
– Տերյան փողոց 72,
– Տերյան փողոց 44:
«Նախապես ներողություն ենք խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ: