
«Հուսամ` հիմար անփութության արդյունք է կամ չստացված կատակ». Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․
«Ասում են` 9-րդ դասարանի աշխարհագրության օլիմպիադայի հարցաշարում է տեղ գտել սույն անհեթեթ ձևակերպումը.
«Թվարկեք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերն ու մարզկենտրոնները, բացի Վայոց ձորի և Սյունիքի մարզերից»։
Հուսամ` հիմար անփութության արդյունք է կամ չստացված կատակ։ Հուսամ…»: