Բաժիններ՝

Արթիկի թեմում տեղի է ունեցել երիտասարդների օրհնության կարգ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 12-ին տոնում է Ս. Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և զորավարի 14 զինվորների հիշատակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ձևավորված ավանդույթի համաձայն այս անգամ ևս Արթիկի երիտասարդությունը մեկտեղվում է Տուֆաշենի Ս. Սարգիս եկեղեցում, որտեղ ձեռամբ Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Տ. Նարեկ վրդ. Ավագյանի և մասնակցությամբ ողջ հոգևոր դասի կատարվում է Երիտասարդների օրհնության կարգ։

Արարողության ավարտին Հայր Սուրբը հակիրճ ներկայացրեց Ս. Սարգիս զորավարի վարքը և նահատակությունը՝ հորդորելով երիտասարդներին հավատարիմ մնալ ազգին և եկեղեցուն, ամուր պահել ավանդույթներն ու սովորությունները: «Սբ Սարգիսը հզոր զորավար էր, ամեն ինչ ուներ, բայց իր անձը տվեց Աստծուն և սպառազինվեց հոգևոր զենքերով և նահատակվեց հանուն իր հավատքի, դարձավ բարեխոս բոլորիս համար»,-իր խոսքում նշեց Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Տ. Նարեկ վրդ. Ավագյանը:

Արարաողության վերջում ներկաներին բաժանվեցին խաչեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28