Բաժիններ՝

Ղազախստան մեկնած խաղաղապահները պիտի վերադարձնեն չմնացած օրերի գործուղման գումարը. ՊՆ

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, որ «2022 թվականի հունվարին Ղազախստան մեկնած հայ խաղաղապահ զինծառայողները ահազանգում են, որ Պաշտպանության նախարարությունն անհասկանալի պատճառներով իրենցից հետ է պահանջում Ղազախստան մեկնելու համար իրենցից յուրաքանչյուրին վճարված 427.000 դրամի մի մասը»:

168.am-ն այս հարցի առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ պաշտպանական գերատեսչությունից․ ՊՆ-ից մեզ ասացին, որ խաղաղապահներին, բացի աշխատավարձից, տրվել է նաև գործուղման ծախս, և, որ խաղաղապահները Ղազախստանում նախատեսվածից ավելի քիչ են մնացել, ուստի պիտի վերադարձնեն չմնացած օրերի գործուղման գումարը: Իսկ աշխատավարձից որևէ մաս վերադարձնելու պահանջ չի եղել:

Նշենք, որ փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։

Պաշտպանության նախարարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28