
Ինչպես են կարգավորվում դատապարտյալի առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները

Ինչպես են կարգավորվում դատապարտյալի առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները
Տիգրան Սահակյան
ՀՀ ԱՆ ՔԿՎ կազմ-վերլուծական իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր.
– Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պետք է ապահովի դատապարտյալի առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կատարումը:
Դատապարտյալի բուժuանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատաuխան: Դատապարտյալի բուժuանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը uահմանում է ՀՀ կառավարությունը:
Դատապարտյալի բուժuանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը արդյունավետ ապահովելու նպատակով քրեակատարողական ծառայությունում գործում է բուժական ուղղիչ հիմնարկ: