Չինաստանը արձակել է բազմակի օգտագործման «Չժուցյուե-3» հրթիռը և առաջին անգամ այն վերադարձրել ցամաք
Չինաստանը արձակել է բազմակի օգտագործման «Չժուցյուե-3» հրթիռը և առաջին անգամ իրականացրել դրա վերադարձը ցամաք, հաղորդում է CGTN-ը։
Արձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող «Դունֆեն» տիեզերակայանում։
Առաջին աստիճանը հաջողությամբ վայրէջք է կատարել ցամաքում․ սա Չինաստանի համար նման առաջին դեպքն է։
Միևնույն ժամանակ, հուլիսին արդեն իրականացվել էր «Չանչժեն-10Բ» հրթիռի առաջին աստիճանի ծովային վերադարձ՝ ցանցային համակարգի կիրառմամբ։
«Չժուցյուե-3»-ի առաջին աստիճանը համալրված է դուրս բերվող հենարաններով, որոնք աստիճանին թույլ են տալիս ուղղահայաց վայրէջք կատարել և կրկին օգտագործվել։ Մասնագետների կարծիքով՝ նման սխեման թույլ է տալիս էժանացնել արձակումները և ապահովել Չինաստանի առևտրային տիեզերական ծրագրերի պահանջները։

