«Հարսնաքարի գործով» մեղադրյալներին բերեցին դատարան ու ետ տարան
Քիչ առաջ Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասությունների դատարանում սկսվեց և անմիջապես հետաձգվեց «Հարսնաքարի գործով» դատական նիստը հետաձգվեց:
Դատարան չէին ներկայացել գործով մեղադրյալներ Արթուր Բաբլոյանի և Նորայր Հայրապետյանի պաշտպանները: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ դատարանը ստացել էր գործով մեղադրյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանի, ինչպես նաև Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի դիմումները, որով պաշտպանները խնդրում էին հարգելի համարել իրենց բացակայությունը և հետաձգել դատական նիստը:
Պաշտպան Արմեն Խաչատրյանի բացակայությունը դատարանը համարեց անհարգելի, քանի որ վերջինս չէր ներկայացրել պատշաճ ապացույցներ այն մասին, որ ինքը ծանրաբեռնված է մեկ այլ դատական գործով: Իսկ գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բացակայությունը դատարանը համարեց հարգելի՝ հաշվի առնելով, որ վերջինս ներկայացրել էր համապատասխան ապացույցներ:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: