«Վահեի հետևից դուրս եմ եկել, տեսել եմ Վահեին՝ կքանստած վիճակում». «Հարսնաքարի գործ»
Այժմ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատրանում շարունակվում է «Հարսնաքարի գործով» դատական նիստը: Հարցաքննվում է գործով տուժող Էդգար Նիկոյանը: Նա նշեց, որ վեց ամբաստանյալների հետ ծանոթացել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:
«Նրանցից դրսում հավաքվածներից նկատել եմ Գարիկին, Բաբլոյանին, Նորայրին»,- ասաց Էդգար Նիկոյանը:
«Հունիսի 17-ին, կեսօրի սահմաններում ինձ զանգահարեց Արկադիի հեռախոսից, խոսեց Վահեն, ինձ հիշեցրեց, որ Արկադիի ծնունդն է, և հավաքվում են, գնում են Արկադիի ծնունդը նշելու: Ընթացքում իմացա, որ տղաները Արզնու ձորում են: Երեխաներիս և կնոջս տարա աներոջս տուն, ես գնացի Արզնու ձոր»,- պատմեց Էդգար Նիկոյանը:
Նրա խոսքով` ինքը 8-8:30-սահմաններում հասել է Արզնու ձոր: Քանի որ մթնշաղ էր, և պարզվեց, որ երաժիշտները չեն գալու, որոշեցին դուրս գալ: «Գնացինք ռեստորանային համալիր: Մոտեցել ենք սեղանին, նստել ենք, Վահեն 5 րոպե անց գնաց ձեռքերը լավանալու: Հետո աչքի պոչով նկատեցի, որ մի փոքր մոտեցավ սեղանին, բայց չհասավ: Հետո երբ վերադարձավ, ասաց, որ իր տաբատով չեն թողնում»,- ասաց Էդգար Նիկոյանը:
Ըստ նրա` հետո Վահեն ասաց, որ ինքը կփոխի տաբատն ու կվերադառնա: Վերադառնալուց հետո, ըստ տուժողի, Վահեն մատուցողին հարցրել է` արդոք կեպիո՞վ էլ չի կարելի, իսկ մատուցողը պատասխանել է` դո´ւրս արի, ասեմ: Վահեի դուրս գալուց հետո, մի քանի րոպե անց ինքն էլ է դուրս եկել ու տեսել է Վահեին՝ կքանստած վիճակում:
«Մոտեցա նրան, հարցնում էի ինչ է եղել, նա չպատասպանեց: Վահեի հետ գնացինք լվացվելու, այդ ընթացքում նկատեցի, որ Արկադին հեռախոսով զանգել էր: Երբ մոտեցանք, ընթացքում լսեցի Արտակի ձայնը, մի տղա նրան ասում էր, որ ձեռքերով չխոսի: 10-15 վայրկյան անց սկսվեց ծեծկռտուքը»:
Ըստ Էդգար Նիկոյանի` 2-3 րոպե հետո արմեն ինչ հանդարտվեց: Ինքը մոտեցել է Արկադի Աղաջանյանին, այնուհետև Արտակ Բայադյանին: Հետո մտել է համալիրի ներս, պահանջել հաշիվը, Դիանա Նավոյանին տարել է տուն: Էդգար Նիկոյանի ասելով՝ ինքն իր ընկերներին միացել է հոսպիտալում: