Բողոքարկել է վերաքննիչ դատարան

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի և Շահեն Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը վերաքննիչ դատարան է բողոքարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասել է, որ դատարանին խնդրել է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ՝ հռչակելով Շանթ և Շահեն Հարությունյանների և Վարդան Վարդանյանի անմեղությունը կամ գործն ուղարկել նոր դատաքննության:

Ինեսա Պետրոսյանը վերաքննիչ դատարանին նաև խնդրել է փոխել ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի խափանման միջոց կալանքը, բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դատարան հրավիրելու վերաբերյալ, հաստատել, որ նախագահի կողմից խախտվել է գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանի և մյուսների անմեղության կանխավարկածը, հաստատել, որ խախտվել է իր պաշտպանյալների՝ կոնվենցիայով երաշխավորված հավաքների ազատ իրականացման իրավունքը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս