Դանակահարություն Տաթևում. Կասկածյալը ձերբակալվել է

2014թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 17:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած -ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սյունիքի մարզի Տաթև գյուղի բնակիչ Արման Մանգասարյանը։

Վերջինս հայտնել է, թե մարմնական վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Պարզվել է, որ իրականում նրան այդ վնասվածքը պատճառվել է 2014թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև գյուղի «Կենցաղի տան» շենքի հարակից տարածքում անձնական բնույթի հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։

2014թ.դեկտեմբերի 7-ին Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Տուժող Արման Մանգասարյանի և կասկածյալի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս