
Կամչատկայի հյուսիսում ինքնաթիռ է կործանվել

Կամչատկայի հյուսիսում Ան-28 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով օպերատիվ շտաբի ներկայացուցչին: Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի մասին:
«Զոհերի թիվը հասել է 10-ի: Ստացած վնասվածքներից մահացել է մեկ երեխա»,- ասել է շտաբի ներկայացուցիչը՝ հավելելով, որ զոհերի թվում են նաև անձնակազմի անդամները:
Ինքնաթիռը կործանվել է Պալանա գյուղի տարածքում: Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել է 11 մարդ և 2 հոգանոց անձնակազմը: