«ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ և վերջինիս, մարմնական վնասվածքներով, իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Օգոստոսի 6-ին, ժամը 11.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչ` 1990 թ. ծնված Ա. Հ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Արդեն 5 ժամից ավելի է` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարները 1 տասնյակից ավելի հրշեջ-մեքենաներով փորձում են մարել Բագրատունյաց փողոցի վրա գտնվող, նախկին շինգործարանում առաջացած խոշոր հրդեհը:
Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ շտապ օգնության մեքենան միացրած չի եղել լուսաձայնային ազդանշանները, սակայն վթարից հետո միացրել է, իսկ շտապ օգնության ավտոմեքենայի վարորդը քննիչ Ա. Մարգարյանին հայտնել է, որ լուսային ազդանշանը միացված է եղել:
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդի խճուղու Դավիթաշեն Ձոր 2 թաղամասի դիմաց բախվել են Lexus մակնիշի և ЗИЛ ММЗ 4502 մակնիշի ավտոմեքենաները:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1937 թ. ծնված Մ. Բ.-ի դին:
Օգոստոսի 5-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Օգոստոսի 4-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Հերացի փողոցից Խանջյան փողոց տանող թունելի վերջնամասում բախվել են Volkswagen մակնիշի 31 ՏԼ 195 և Opel մակնիշի 32 ՏՍ 611 համարանիշերով մեքենաները:
Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց մեջ են նաև անչափահաս երեխաներ:
Օգոստոսի 4-ին, ժամը 15.47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հանրային լողափերից մեկում ջրափրկարարները նկատել են ափից մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող հեծանվանավակ:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel Vectra-ի ուղևորներ՝ 43-ամյա Ռազմիկ Բալայանը, 72-ամյա Սվետլանա Բալայանը, 22-ամյա Մարիաննա Բալայանը և 4-ամյա Արայիկ Բալայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի բժշկական կենտրոն:
Օգոստոսի 3-ին, ժամը 03:05-ի սահմաններում Գյումրիի Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/Ա շենքի դիմաց «ԳԱԶ-3221» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև մտել նշված հասցեում գտնվող խանութ:
Օգոստոսի 3-ին, ժամը 18.28-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային չարաշահումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հացաշեն գյուղի բնակիչ Ռ. Շ.-ը (ծնվ. 1976թ.). վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Երեւանի Րաֆֆու փողոցում գտնվող Ռոլսեն խանութի հետնամասում այսօր՝ օգոստոսի 3-ին առավոտյան, կնոջ դիակ են հայտնաբերել:
«ԳԱԶ-31025» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Արարատ ճանապարհի 3-րդ կմ-ին` Տափերական գյուղում, վրաերթի է ենթարկել 1993թ. ծնված Աստղիկ Խաչատրյանին:
Օգոստոսի 2-ին, ժամը 10.10-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 59 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 3-ին, ժամը 07.51-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` «Գեղամա» ռեստորանային համալիրում, հրդեհ է բռնկվել:
Այսօր՝ օգոստոսի 2-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 68 ՍՏ 169 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գևորգ Միրզոյանը Արշակունյաց պողոտայում՝ Հայրենիք կինոթատրոնի դիմաց, բախվել է Երևանի բնակիչ 33-ամյա Դավիթ Պողոսյանի վարած Plimut մակնիշի 14 ՕՍ 695 համարանիշի ավտոմեքենային:
Օգոստոսի 1-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Կամոյի փողոցի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 1-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.59-ի սահմաններում Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում թունավորվել է 1984 թ. ծնված Ա. Ղ.- ը:
Ժամը 00.30-ի սահմաններում, Զովունի գյուղում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորումից հետո ավտոմեքենայի ուղևոր Կարեն Մ.-ն նստել է ավտոմեքենա, որի ընթացքում մեքենայի սրահում բոց է բռնկվել, և ստացել է այրվածքներ:
Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում հուլիսի 29-ին ինքնասպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը: Իր բնակարանի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 35-ամյա Աննա Ա-ն, ով աշխատում էր Լոռիի մարզպետարանում:
Հուլիսի 30-ին, ժամը 06.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում` «Թամարա» ՍՊԸ գործարանում:
40-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Վաղարշյան և Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 54-ամյա Արտակ Սեդրակյանի վարած Mercedes մակնիշի 32 ՍԼ 117 և 25-ամյա Էդգար Վարդանյանի Volkswagen Golf մակնիշի 33 DՕ 740 համարանիշի ավտոմեքենաները:
Հուլիսի 27-ին Հրազդանի 81-ամյա բնակիչը դանակահարել է կնոջը: Ամուսինը կեսգիշերին մտել է ննջասենյակ՝ տեսնելով, որ 79-ամյա կինը քնած է, նրան դանակահարել է:
Հուլիսի 29-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 35/3 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 28-ին Քարակերտ-Արտենի ուղեմասի 2803-րդ կիլոմետրին բեռնատար գնացքը բախվել է խոշոր եղջերավոր կենդանիների: 22 վագոնից շարժակազմը՝ 1738 տոննա ընհանուր քաշով, վրաերթել է 6 կով: Բախման արդյունքում վնասվել է էլեկտաքարշը, որի վերանորոգման համար գնացքը մոտ 1 ժամ կանգնել է Քարակերտ կայարանում: