
Վթարի է ենթարկվել Հայէկոնոմբանկի Աշտարակի մասնաճյուղի կառավարիչը. կա 1 զոհ 7 վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Rav4 մակնիշի 16 ԼԼ 806 և ВАЗ 2102 մակնիշի 28 ՊՏ 449 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց մեջ են նաև անչափահաս երեխաներ: Նշվում է, որ ВАЗ 2102 վարորդը հիվանդանոցում մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների հիվանդանոց տեղափոխված Rav4-ի վարորդը եղել է Ռոբերտ Մաղաքյանը, ով աշխատում է Հայէկոնոմբանկի Աշտարակի մասնաճյուղում, որպես կառավարիչ:
Մանրամասները՝ այստեղ: