
Հանրապետության տարբեր շրջաններում այրվել են խոտածածկ տարածքներ

Օգոստոսի 4-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երևանի Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի մոտ՝ 300 քմ, Դուրյան թաղամասում՝ 1000 քմ, Լեփսիուսի փողոցի 41-րդ շենքի մոտակայքում՝ 400 քմ,Գեղարդ տանող հին ճանապարհին ՝ 4000 և 3000 քմ,Եղվարդի խճուղում ՝ «10-ից 10» ռեստորանային համալիրի մոտակայքում՝300 քմ, Եղվարդ քաղաքի գազալցակայանի մոտ՝ 1,5 հա, Աշտարակ քաղաքում` Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ 2000 քմ, Փանիկ-Մեղրաշեն ավտոճանապարհին՝ 500 քմ, խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: