Բաժիններ՝

49-ամյա վարորդը Եռաբլուր հուշակոթողի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային

Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 49-ամյա Արթուր Սերոբյանը Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր հուշակոթողի դիմաց, իր կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 20 ՏՕ 887 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես վրաերթի վայրից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և օգնել վրաերթի ենթարկվածին, ով ըստ հավաքվածների՝ 15-ամյա տղա է, տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված 15-ամյա տղայի ինքնությունը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս