Խոշոր ավտովթար «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց. բախվել են Лада-ն և շտապ օգնության մեքենան, կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Մոտավորապես 21:00-ի սահմաններում «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել են Ford Transit մակնիշի 039 ՍԼ 64 և Лада 015 մակնիշի 30 ՕՏ 705 համարանիշերով ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Ford Transit-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ford Transit-ը շտապ օգնության մեքենա է և թիվ 64 բրիգադն է:

Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ շտապ օգնության մեքենան միացրած չի եղել լուսաձայնային ազդանշանները, սակայն վթարից հետո միացրել է, իսկ շտապ օգնության ավտոմեքենայի վարորդը քննիչ Ա. Մարգարյանին հայտնել է, որ լուսային ազդանշանը միացված է եղել:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս