Օգոստոսի 26-ին, ժամը 13.25-ին Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել Միասնիկյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1987 թ. ծնված Ա. Թ.-ն. բժիշկներն առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Օգոստոսի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի «Հայրապետի դաշտ» կոչվող հանդամասում, խոտի հակերով բեռնված «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ Թալին-Ձորագյուղ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում «Գազ 53» մակնիշի 24 LS 499 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով, ինչից վարորդ Հ. Գ. (ծնվ. 1989թ.) ստացել է այրվածքներ և շտապօգնության աշխատակիցների ուժերով տեղափոխվել Թալինի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Ժամը 21:30-ի սահմաններոմ Էջմիածին քաղաքի բնակիչ, 65-ամյա Գեղամ Շահբազյանը իր վարած BMW մակնիշի 34 ՏT 222 համարանիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 253 էլեկտրասյան դիմաց բախվել է նույն հասցեի մոտ վթարված վիճակում կայանված Երևանի բնակիչ, 46-ամյա Կարեն Ստեփանյանին պատկանող ВАЗ-2107 մակնիշի 05 ՏՍ 976 համարանիշի ավտոմեքենային:
Երևան-Սևան ավտոմայրուղում ծառայություն կատարող շտապօգության բրիգադի աշխատակիցները վարորդին և ուղևորին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Երեկ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Կոմիտաս պողոտայի «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց բախվել են 3 ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով Ջ. Իսրայելյանը, ով աշխատում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում՝ որպես փորձագետ, տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Օդանավը խոտերի վրա է, դուրս են բերվում ուղեւորները: Նախնական տվյալներով` տուժածներ չկան:
Բաթումի փողոցներով հոսող անձրեւաջրերի պատճառով քաղաքում սահամանափակել է երեթեւեկությունը:
ՎԱԶ 21.06 մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և հարվածել ՎԱԶ 21.06 մակնիշի ավտոմեքենային, որի ուղևորներից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Օգոստոսի 24-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեռնակիրների փողոցի թիվ 2/1 հասցեում՝ Հրեական ՀԿ-ում, օձ են նկատել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 TՍ 851 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 22-ամյա Վրեժ Հարությունյանը նշված ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել է 45-ամյա Արմեն Գևորգյանի վարած ЗИЛ ՄՄԶ 4502 մակնիշի 02 ՍԼ 630 համարանիշի ավտոմեքենային:
Երեկ Դիլիջանի ոլորաններում վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորներից 7-ը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Օգոստոսի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրի երկաթյա արգելապատնեշին:
Օգոստոսի 19-ին, ժամը 14.25-ին Իջևանի ՀՓԾ-ից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ենոքավան գյուղում խոտով բարձված ավտոմեքենա է այրվում:
Օգոստոսի 23-ին, ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր առավոտյան 9:00-ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Դիլիջան մայրուղում: «Պազ» մակնիշի 62LS361 համարանիշի ավտոբուսի վարորդը Դիլիջանի ոլորանների երկրորդ շրջադարձին կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 22 մետր գլորվել ձորը՝ ընկնելով 3-րդ ոլորան:
Զոհերի թվում է նաեւ «Ալ Իքբարիա» հեռուստաընկերության թղթակիցը: Ավելի քան 20 մարդ վիրավորվել է:
Գործակալության տվյալներով` զբոսաշրջիկների ավտոբուսը ուղեւորվում էր դեպի Լաս Վեգաս:
Օգոստոսի 22-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Խորենացի փողոցի թիվ 27ա շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 22-ի առավոտյան մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում: Ըստ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, ժամը 09:20-ի սահմաններում 30-ամյա Վաղինակ Գևորգյանը, ով հանդիսանում է Կապս համայնքի բնակիչ, վարելով Mercedes մակնիշի 06 ԼՍ 108 համարանիշի ավտոմեքենան, Մարմաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 46-ամյա Արտյոմ Մկրտչյանին: Տղամարդը տեղում մահացել է:
Օգոստոսի 22-ին ժամը 14:00-ին ավտովթար է տեղի է ունեցել Գյումրիի Տերյան փողոցում: Բախվել է միանգամից 3` «Վազ» 21 07 մակնիշի, «Գազ 24» և «Մերսեդես C 240» մակնիշների մեքենաները:
Արամի մոր փոխանցմամբ` ղեկին եղել է Աննա Պողոսյանը, ում վիճակը, իր տեղեկություններով, ամենածանրն է: Համեմատաբար քիչ վնասվածքներ է ստացել երրորդ ուղևորը` Էդուարդ Սարգսյանը:
Օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: 168.am-ի թղթակցի փոխանցմամբ` ժամը 22:00-ի սահմաններում «Օպել» մակնիշի 89 ՏՏ 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Դսեղ գյուղի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը:
Օգոստոսի 16-ին, ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Հմայակ Միքայելյանը, վարելով BWD մակնիշի Լ 4801 համարանիշի ավտոմեքենան, Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում բախվել էր Երևանի բնակիչ, 46-ամյա Համբարձում Այվազյանի վարած Վազ 21 154 մակնիշի Լ 0348 համարանիշի ավտոմեքենային:
Օգոստոսի 21-ին, ժամը 20.45-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 10:30-ի սահմաններում Սևան-Զովաբերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` Սևանի հոգեբուժական կենտրոնի մոտ, բախվել են Գեղարքունիքի մարզի 55-ամյա Արթուր Ալոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 OD 733 համարանիշի, 26-ամյա Տիգրան Վարդանյանի վարած Մոսկվիչ մակնիշի 34 SS 061 hամարանիշի և 22 ամյա Վալոդյա Ստեփանյանի վարած Գազ 2401 մակնիշի 03 US 064 համարանիշի ավտոմեքենաները:
Քիչ առաջ ԱԻՆ-ից տեղեկացրին, որ փրկարարները Արագյուղի մոտակա ոռոգման խողովակից դուրս են բերել Գ. Հ.-ի (23 տարեկան) դին:
Գարեգին Նժդեհի կամրջից ցած նետված երիտասարդ աղջկա վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն նա գիտակցության է եկել։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ տուժածը ստացել է ողնաշարի և կողերի կոտրվածք։