Հերթական օրինախախտ պաշտոնյան` Արմավիրում (լուսանկարներ)

Shamshyan.com կայքը տեղեկացրել էր, որ օգոստոսի 9-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության էր ենթարկվել Արմավիր քաղաքի նոտար Յուրա Եղիազարյանը:

Սակայն պարզվում է` Արմավիրում համատարած երևույթ է պաշտոնյաների կողմից ճանապարհային երթևեկության ժամանակ կոպիտ խախտումներ կատարելը:

Երեկ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի մոտ կայանված «ԳԱԶ 24» մակնիշի 006 ՏՏ 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ եւ Տեխզննման կտրոնները, իսկ երբ դատախազությունից դուրս է եկել Արմավիրի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը, նստել է նշված ավտոմեքենան ու առանց ամրագոտին կապելու` շարժվել, ընթացքում էլ ծխել է ու պատուհանից դուրս նետել ձեռքի ծխախոտի մնացորդը:

A4mmHNnuX2X2HCFNNdrT_tnLBwnGVaBvEo52XwJ8YG4_tn

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս