Ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդի դին դուրս են բերել փրկարարները

Այսօր` օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Ալավերդի քաղաքի ՄԱԴԱՆ թաղամասի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ նշված վայր են ժամանել Ալավերդու փրկարարական հրշեջ ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ նշված մոտ 70 մետր ճանապարից դեպի ձորը ընկած հատվածում դուրս են բերել մահացածի դին: Այս պահին ժանանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Մարտիկ Բալայանի գլխավորույամբ: Տեղում են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորութմաբ, ովքեր հայտնել են, որ մահացածը Սանահին սարահարթի բնակիչ 54-ամյա Մամիկոն Գրիգորյանն է, ով վարելով MAZ մակնիշի 178 ՍԼ 38 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Փաստի առիթով քննիչ Դ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Տեսանյութեր

Լրահոս