Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ները բախվել են միմյանց, կա 6 վիրավոր (լուսանկարներ)

Երեկ՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Վրեժ Բալայանի վարած Opel Vectra մակնիշի 10 ՕՏ 758 համարանիշի և Էրիկ Հովհաննիսյանի վարած Opel Vectra մակնիշի 35 VԼ 931 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel Vectra-ի ուղևորներ՝ 43-ամյա Ռազմիկ Բալայանը, 72-ամյա Սվետլանա Բալայանը, 22-ամյա Մարիաննա Բալայանը և 4-ամյա Արայիկ Բալայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մի մասն էլ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:

Մանրամասները՝ այստեղ:

hrMtFFuMUcu9v7KVfWR7_tn IQKaVPUo73ZFx3cnSwJN_tn QFOaiRuXBfYbX7a20tQH_tn

Տեսանյութեր

Լրահոս