Րաֆֆու փողոցում կնոջ դիակ է հայտնաբերվել

Ըստ NEWS.am-ի՝ Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող Ռոլսեն խանութի հետնամասում այսօր՝ օգոստոսի 3-ին, առավոտյան, կնոջ դիակ են հայտնաբերել: Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 57-ամյա Ժանետա Հ.-ն է:

Թե ինչ հանգամանքներում է կինը հայտնվել նշված վայրում՝ ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ չեն նշել: Միայն հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունից նաև հվաստիացրել են, որ կնոջ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031