
Խոշոր ավտովթար Հերացի-Խանջյան թունելում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հերացի փողոցից Խանջյան փողոց տանող թունելի վերջնամասում բախվել են Volkswagen մակնիշի 31 ՏԼ 195 և Opel մակնիշի 32 ՏՍ 611 համարանիշերով մեքենաները:
Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: