25-ամյա Գոռ Մկրտչյանը Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում՝ «Տաշիր» հանրախանութի դիմաց, իր կողմից վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ՏՏ 624 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 26-ամյա Գոռ Ավետիսյանի կողմից վարած ВАЗ 2107 մակնիշի Լ 0498 համարանիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21011» մակնիշի 27LU435պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ջրատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Վթարի հետևանքով Կ. Պետրոսյանը և նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 73-ամյա Սուսաննա Պետրոսյանը և Hyundai Elantra-ի ուղևոր՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Արսեն Մասումյանը մարմնական վնասվածքներով բուժօգնուըթյան են դիմել Աշտարակի բժշկական կենտրոն:
Հունիսի 23-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան 121/7 հասցեի մոտ գտնվող հանրակացարանի սենյակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1982 թ. ծնված Ս. Մանուկյանը, 1961 թ. ծնված Վ. և 1989 թ. ծնված Վ. Ավետիսյանները հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԿԻԱ» մակնիշի 35 TS 636 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանը:
Հունիսի 23-ին, ժամը 00.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում:
Վթարի հետևանքով վարորդ Ս. Օհանյանը, Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ 31-ամյա Սուրեն Սարգսյանն ու 28-ամյա Արմինե Բաբուջյանը և նրանց 1 տարեկան դուստրը՝ Էլեն Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Հունիսի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, առանց պետհամարանիշի եռանիվ ինքնաշեն մոտոցիկլը Գավառ քաղաքի նախկին օդանավակայանին հարակից տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և ընկել ճանապարհի ձախակողմյան ձորը:
Երկու երիտասարդ տղաներ կանխել են 78-ամյա Ֆ. Դանիելյանի ինքնասպանությունը, ով փորձել է Կիևյան կամրջից իրեն ցած նետել:
Հունիսի 21-ին, ժամը 20.07-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Նոր Եդեսիա գյուղի բնակիչ Սիլվա Աշխարոնյանը (ծնվ.1952թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Հունիսի 21-ին, ժամը 20.12-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի լճակում քաղաքացի է ջրահեղձվել: Ժամը 20.14-ին տեղի ուժերով դուրս է բերվել 1967թ. ծնված Ողջաբերդ գյուղի 9-րդ փողոցի թիվ 9 տան բնակիչ Սուրեն Բուդաղյանի դին:
Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 50-ամյա Ռոբերտ Իսկանդարյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, վարելով ВАЗ-2121 մակնիշի 324 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենա, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել գազատար խողովակին։
Հունիսի 21-ին, ժամը 16.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 9 շենքի 23-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն:
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան թիվ 10 շենքի դիմաց ГАЗель մակնիշի 1759 Տ համարանիշի ավտոմեքենայի վարոդը վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Հունիսի 21-ին, ժամը 14.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճտպ. անհրաժեշտ է օգնություն:
Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Հարություն Մանուկյանը, վարելով Ford Tranzit մակնիշի 293 ԼՕ 95 համարանիշի ավտոմեքենան, «Արևելյան խոհանոց»-ի հետնամասում գտնվող Կոմիտաս թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Կասյան փողոցի բնակիչ 72-ամյա Մաքսիմ Գասպարյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել:
Ժամը 14։00-ի սահմաններում Սարուխան գյուղում էին հավաքվել նույն գյուղի բնակիչ, հանգուցյալ Միշա Գաբոյանի հարազատները, մտերիմներն ու ընկերնեը, ովքեր երեկ մասնակցել էին նրա թաղմանը, իսկ այսօր տեղի է ունենալու «յոթն ու քառասունքը»
Հունիսի 21-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի մոտակայքում գտնվող 5 հարկանի շենքի 1-ին հարկում:
Չարենցավանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտ վարելով «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան՝ Չարենցավան քաղաքի Զինկոմիսարիատի 1-ին փակուղու 1-ին աջ հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 19-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա մի տղայի:
Հունիսի 19-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 11 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Հունիսի 19-ին, ժամը 19.42-ինտեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 40/15 տանը այրվել է վարագույր, ինչի հետևանքով տան բնակիչ 1986թ. ծնված Ա. Հարությունյանը ծխահարվել է և տեղափոխվել Վեդի քաղաքի ԲԿ:
Հունիսի 19-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մուտքում կատուն ընկել է վերելակի հորանը. անհրաժշտ է օգնություն:
Հունիսի 19-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղոռղովա գետը վարարել է և լցվել Գյումրի քաղաքի Հ. Պողոսյան փողոցի մի շարք տներ:
Այսօր՝ հունիսի 19-ին, ոստիկանության մեծ թվով ստորաբաճանումներ՝ հագեցված ժամանակակից տեխնիկայով, կանխեցին Կոտայքի մարզում սկիզբ առած մեծ թվով քաղաքացիների հակակառավարական ցույցը:
Վթարի հետևանքով վարորդը Ա. Խաչատրյանն ու ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ, 1-ամյա Աննա Խաչատրյանը և 3-ամյա Վանո Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Հունիսի 19-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Հունիսի 19-ին, ժամը 00.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վիլնիուսի փողոցի թիվ 45 շենքի 4-րդ հարկից քաղաքացին փորձում է ցած նետվել:
Հունիսի 18-ին, ժամը 19.13-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ որ տեղական ժամանակով ժամը 18.47-ին Վրաստան – Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: