Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 6-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես՝ Երևանի Րաֆֆու փողոցում այրվել է 50 քմ, Հրազդանի կիրճում՝ 200 քմ, Թոթովենցի փողոցում՝ 15 քմ, Խաղաղ Դոնի փողոցում՝ 20 քմ, Նոր-Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածում «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակի մոտակայքում՝ 50 քմ, Հալաբյան փողոցում՝ 200 քմ, Սյունիքի մարզի Սիսիան-Նորավան աոտոճանապարհին՝ 700 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքաի Սպանդարյան փողոցի թիվ 27գ հասցեի մոտակայքում՝ 30 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2000 քմ, Առինջ գյուղում՝ 5000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 1 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: