Անցած տարին բնութագրվեց Հարավային Կովկասի երկրների օգտատերերի վրա մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների թուլացմամբ, ինչը համահունչ է համաշխարհային միտումներին։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2021-ին Հայաստանում վնասաբեր ծրագրերի գրոհների են ենթարկվել մոբայլ օգտատերերի 1,58%-ն այն դեպքում, երբ նման օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 0,84%, իսկ Ադրբեջանում՝ 3,76%: 2020-ին Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է օգտատերերի 2,80%-ը, Վրաստանում այդ ծրագրերը գրոհել են օգտատերերի 2,25%-ին, իսկ Ադրբեջանում՝ 5,19%-ին:
Google-ը զարգացնում է «փոխգործակցության նոր լեզու» Advanced Technology and Projects Lab-ում, որը թույլ կտա ժեստերի լեզվին հաղորդակցվել սարքերի հետ:
Եթե ցանկանում եք ձեր երեխաներին կոդավորում սովորեցնել, ապա առաջին բանը, որի մասին դուք պետք է մտածեք, մոտիվացիան է: Դուք չպետք է ձեր երեխային երկար պատմեք ծրագրավորողի մասնագիտության մասին կամ ասեք, թե ինչպես ապագայում բոլորը պետք է կարողանան կոդ գրել Python-ում:
Բարսելոնայում անցկացված MWC 2022 ցուցահանդեսի ավարտին Global Mobile Award-ի ամենանորարար սմարթֆոն անվանակարգում հաղթող է դարձել Oppo Find N-ը։ Սմարթֆոնի հիմնական առանձնահատկություններից մեկը ծալքերի բացակայությունն է։ Ի դեպ, երբ սարքը ծալված է, գաջեթի երկու կեսերի միջև բաց չի մնում։
«Հիմա եկեք նայենք նաև այսօրվա՝ ռուս-ուկրաինական պատերազմին. դարձյալ թուրքական «Բայրաքթարներն» են օգտագործվում, ու այստեղ դրանց քանակն էական չէ. էականն այդ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելն է։ Դա մեզ անհրաժեշտ է, որովետև այն, ինչ հիմա կատարվում է ռուս-ուկրաինական դաշտում, վաղը կարող է կատարվել նաև մեզ հետ. պատերազմներից որևէ մեկս ապահովագրված չենք»:
Ինչ բարելավումներ կարելի է սպասել Apple Watch Series 8-ում և տեխնոլոգիական հսկայի այլ նոր արտադրանքներում:
Ըստ ինսայդերների՝ Apple-ը պատրաստվում է նոր շնորհանդես անցկացնել մարտի 8-ին։ Միջոցառմանը կարող են ցուցադրվել երրորդ սերնդի iPhone SE-ն և նորացված iPad Air-ը։ Վերլուծաբանները նշում են, որ Apple-ը նախատեսում է սմարթֆոնի բազային տարբերակի գինը պահել 399 դոլարի սահմաններում՝ չնայած ավելի ժամանակակից սարքավորումներին և 5G աջակցությանը։
Android Accessibility Suite 12.0.0-ը, որը թողարկվել է Android 12-ի չորրորդ բետա տարբերակով, ունի ձեր սմարթֆոնը կառավարելու գործառույթ՝ օգտագործելով Camera Switches դեմքի արտահայտությունները: Հավելվածը ճանաչում է վեց ժեստ՝ կիտած հոնքեր, բաց բերան, ժպիտ, վեր, աջ և ձախ նայել, և թույլ է տալիս դրանցից յուրաքանչյուրին հատուկ հրաման կապել:
Բարսելոնայում MWC 2022-ի ընթացքում մոտիկից կարելի է տեսնել Xiaomi Mi TV LUX OLED Transparent Edition հեռուստացույցը:
Հարավկորեական Samsung-ը հայտարարել է Galaxy Book2 Pro նոութբուքերի առաջատար շարքի թողարկման մասին։ Նրանք կներկայացնեն Galaxy Book2 Pro 360-ը՝ S Pen-ով և Galaxy Book2 Pro-ն՝ 5G աջակցությամբ, ինչպես նաև Galaxy Book2 Business-ը, որը դիրքավորվում է՝ որպես բիզնես համակարգիչ։
Յուրաքանչյուր մակարդակի նպատակն է կանաչ եռանկյունով գործիչը դաշտի համապատասխան քառակուսին քշել: Յուրաքանչյուր նոր փուլի հետ ավելի ու ավելի դժվար կլինի դա անել: Խաղն ունի 120 մակարդակ, և դրանցում ավելացվում են այլ խաղացողների կողմից հորինված հանելուկներ:
Ըստ Patenly Apple-ի՝ Apple-ն արտոնագրել է ներկառուցված համակարգչով ստեղնաշար: Արտոնագրային համարը ԱՄՆ արտոնագրային և ապրանքային նշանների գրասենյակում 20220057845 է՝ 2022 թվականի փետրվարի 24-ով: Apple-ն այս արտոնագրի համար դիմել էր 2020 թվականի օգոստոսին։
Տորոնտոյի համալսարանի գիտնականներն առաջին անգամ սովորել են, թե ինչպես փոխել օրգանների փոխպատվաստմամբ հիվանդների արյան խումբը։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ ասվում է Science Translational Medicine ամսագրում։
Գնդիկները ցուցադրող նկարներն արվել են լուսնագնացների նավիգացիոն տեսախցիկով։ Դրանք տեսել են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները և գտածոյի մասին հայտնել Science Bulletin ամսագրում: Նրանց հրապարակմանը հղում է անում ScienceAlert պորտալը։
Հայաստանում նոր ՏՏ դպրոց հիմնելու գաղափարն առաջացել է 2020թվականի պատերազմի օրերին ֆրանսահայ Սիրիլ Հարպուտլյանի մոտ: Հայաստան ու Արցախ ամեն տեսակ օգնություն ուղարկելիս մի օր Սիրիլի 10-ամյա որդին հորը հարցրել է, թե էլ ինչ “չսպառվող” բան կարելի է անել օգնելու համար: Դա էլ առիթ է դարձել կրթական հիմնադրամ եւ ՏՏ դպրոց հիմնելու համար: Սիրիլին միացել են նաեւ այլ ֆրանսահայեր եւ ամերիկահայեր, ովքեր օգնում են կազմակերպել դպրոցի համար ֆոնդերի հայթայթմանն ու կայուն աշխատանքի կազմակերպմանը:
Գաջեթը կդառնա բոլորովին նոր արտադրանքի գծի սկիզբը: Այն կստանա հզոր Silicon M1 մակարդակի պրոցեսոր և կաշխատի անկախ iPhone-ից կամ Mac-ից։ Այն կարող է օգտագործվել՝ ինչպես ընդլայնված իրականության (AR), այնպես էլ՝ վիրտուալ իրականության (VR) համար Sony-ի մի զույգ 4K Micro OLED էկրանների շնորհիվ:
Անտարկտիդայում բույսերի աճը արագացել է կլիմայի փոփոխության պատճառով, ինչը վկայում է տարածաշրջանի փխրուն էկոհամակարգի համար լուրջ սպառնալիքի մասին:
Քաղցրահամ ջրերի էկոլոգիայի և ձկնորսության Լայբնիցի ինստիտուտի գերմանացի գիտնականները հայտնաբերել են հողը միկրոպլաստմասից մաքրելու միջոց՝ կեչիների օգնությամբ:
Մարդու մարմինը սթրեսին արձագանքում է՝ արտադրելով կորտիզոլ հորմոն։ Գիտնականների ստեղծած կրելի սարքը կարողանում է չափել դրա քանակը։
Ֆիշինգային գրոհների 2021-ին ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 4,28%-ը։ Վրաստանում նման գրոհների նույն տարում բախվել է օգտատերերի 1,87%-ը, իսկ Ադրբեջանում՝ 6,75%-ը։ Հայաստանում ֆիշինգային գրոհների 2020-ին բախվել է օգտատերերի 10,34%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 9,69%, իսկ Ադրբեջանում՝ 10,89%։
Մոնրեալի (Կանադա) ՄաքԳիլ համալսարանի գիտնականները մշակել են նոր միջոց Մարս տիեզերական սարքեր տեղափոխելու համար՝ օգտագործելով լազերային-ջերմային շարժիչը՝ տիեզերանավերը Մարս հասցնելու նոր միջոց: Լազերային-ջերմային շարժիչ համակարգը կկարողանա տիեզերանավը արագացնել մինչև 17 կմվ արագություն։ Արդյունքում այն Լուսին կհասնի մոտ ութ ժամում, Մարս՝ մեկուկես ամսից։
Գերմանացի գիտնականները աղի հատիկի չափ մարտկոց են ստեղծել, որը կկարողանա մի քանի ժամ սնուցել միկրոսկոպիկ չիպերը։
Հրապարակվել են նոր տվյալներ Apple-ի սմարթֆոնների գալիք սերունդների մասին։
Իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը վերանվանվել է պրոֆեսոր Աիդա Իսկոյանի անվամբ:
Facebook-ը Meta վերանվանվելուց հետո վերջին հինգ ամիսների ընթացքում Մարկ Ցուկերբերգի ընկերությունը կորցրել է ավելի քան 500 միլիարդ դոլար, գրում է New York Mag-ը։ Պարբերականը նշում է, որ լիովին արդարացի չի լինի դրա համար մեղադրել միայն ռեբրենդինգին, իսկ կորպորացիայի քաղաքականությունն այս ժամանակահատվածում անվանել է «ինքնահրկիզման ակտ»։
Փետրվարին Հայութի մասին վավերագրական ֆիլմը դարձավ Netflix հոսքային ծառայության ամենաշատ դիտված վավերագրական ֆիլմը։ Մասնավորապես, հունվարի 31-ից փետրվարի 6-ը կինոնկարը հավաքել է 45,8 միլիոն ժամ դիտում և ընդգրկվել աշխարհի 92 երկրների ամենահաջողված նախագծերի թոփ-10-ում։
Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, գրող, բանահավաք, պատմաբան եւ ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը, ուսումնասիրելով հայրենի գյուղի մասին հիշատակող գրավոր պատմական աղբյուրները, վերջերս հայտնաբերել է կավե խողովակաշարով կառուցված այն ջրատարը, որը Դեմերի աղբյուրից հեռավոր դարերում ջուր է մատակարարել Ավեի վանքին կամ նրան հարակից բնակավայրին։
Microsoft-ի համահիմնադիր և միլիարդատեր Բիլ Գեյթսը լավատեսորեն է խոսում 2022 թվականի մասին։ Նրա կարծիքով՝ այս տարի մարդկությունը կհաղթահարի համաճարակը և մի շարք գիտական բեկումներ կանի։
Գիտնականները մտադիր են լրացուցիչ հետազոտություններ անցկացնել, և հաջողության դեպքում մարդկությանը հասանելի կլինի հաստ աղիի քաղցկեղի բուժման նոր մեթոդ, որը հիմնված կլինի ոչ թանկարժեք և քիչ հակազդեցություն ունեցող դեղորայքի կիրառման վրա։
Ըստ Display Supply Chain Consultants-ի վերլուծաբան Ռոս Յանգի, Apple-ը, հավանաբար, հետաձգել է ծալվող iPhone-ի թողարկումը մինչև 2025 թվականը, և փոխարենը՝ աշխատում է ծալովի էկրանով նոութբուքի վրա: