Գիտնականները բացահայտել են 6G-ի օգուտներն առողջության համար
Չինաստանի Պեկինի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե ինչպես են 6G ալիքներն ազդում մարմնի առողջության վրա։ Պարզվել է, որ ռադիոալիքները փոխում են ուղեղի աշխատանքի եղանակը։ Այս մասին հայտնում է SCMP պորտալը՝ հղում կատարելով գիտական աշխատություններին։
6G հաղորդակցությունները նախատեսվում է կառուցել 0,3 ՏՀց-ից մինչև 3 ԹՀց հաճախականություններով։ Գիտնականները պարզել են, որ նույնիսկ ցածր ազդեցության դեպքում այս ալիքներն ի վիճակի են փոխել սպիտակուցային կառուցվածքների աշխատանքը: Նրանք լաբորատոր մկներ են տեղադրել ալիքի աղբյուրի մոտ, որը նմանակում է 6G կապը: Արդյունքը՝ երեք րոպեում ուղեղի նեյրոնների քանակն ավելացել է 150%-ով։ Երեք օր անց նոր նեյրոնների միջև կապերը կրկնապատկվել են:
Տեսականորեն դա նշանակում է, որ 6G մկները դարձել են ավելի խելացի և ավելի հարմարվող սովորելու համար: Նշվում է, որ կրծողների ուղեղում կողմնակի ազդեցություններ և շեղումներ չկան։ Այս աճի պատճառները կարող են լինել այն, որ ուղեղում կան բազմաթիվ ջրածնային կապեր, որոնք անընդհատ «թրթռում» են։ Այս տատանումների հաճախականությունն ընկնում է տերահերցի միջակայքում: Սա կարող է ազդել սպիտակուցների ձևի և, հետևաբար, նեյրոնների կառուցվածքի և գործառույթի վրա:
Թե ինչպես է 6G-ն ազդում մարդու առողջության վրա, անհայտ է մնում: Չինացի գիտնականները նախատեսում են ուսումնասիրել այս հարցը, որպեսզի ապագայի ինտերնետի զարգացումն ապահով ընթանա մարդկանց համար։
Սիրարփի Աղաբաբյան