Կլիմայի փոփոխությունը կարագացնի հարուցիչների տարածումը
Ամերիկացի կլիմայագետներն ու կենսաբանները պարզել են, որ կլիմայի փոփոխությունը և դրա հետ կապված փոփոխությունները էկոհամակարգերի գործունեության մեջ կհանգեցնեն հիվանդությունների և մակաբույծների 58%-ի արագ տարածմանը: Հետազոտությունները, ըստ shantnews-ի՝ հրապարակվել են Nature Climate Change ամսագրում:
Ջերմաստիճանի բարձրացումն ու տեղումների օրինաչափությունների փոփոխությունն արդեն փոխել են մեղուների, թիթեռների և բազմաթիվ այլ միջատների քանակը, ինչպես նաև փոխել են մակաբույծների բաշխվածությունը ծովային ձկների միջև։ Որոշ փոփոխություններ արդեն իսկ բացասաբար են անդրադառնում մարդու կյանքի վրա։
Մասնավորապես, վերջին տասը տարիների ընթացքում Խաղաղ օվկիանոսում հոսանքների տեղաշարժի փոփոխությունները մի քանի անգամ հանգեցրել են Կալիֆորնիայի ափերի մոտ ձկների, թռչունների և կաթնասունների զանգվածային ոչնչացման։
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մարդկանց վրա ազդող 375 ամենատարածված վարակիչ և մակաբուծային հիվանդություններից 218-ը կսրվեն գլոբալ տաքացման տարբեր դրսևորումների հետևանքով: Այս սցենարը կանխելու միակ արդյունավետ միջոցը ջերմոցային գազերի արտանետումները վերահսկելն է»,- գրում են հետազոտողները:
Դրանք ներառում են խոլերան, բոտուլիզմը, արբովիրուսային վարակները և շատ ուրիշներ: Ինչպես եզրակացնում են գիտնականները, այս վարակների տարածման վրա կլիմայի փոփոխության ազդեցության բնույթը կբարդացնի այդ ախտածինների դեմ պայքարին ուղղված միջոցառումների մշակումը։