Ֆրանսիական L’Atelier կանխատեսող ընկերությունը վերլուծել է ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները և դրանց զարգացման հավանական հետագիծը, ինչպես նաև այն համատեքստը, որում դրանք կարող են գոյություն ունենալ 2030 թվականին։
Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով գիտնականները կարողացել են իմանալ՝ ինչպիսին է եղել մեզանից 3000 տարի առաջ ապրած Ամենհոտեպ 1-ին փարավոնի արտաքինը:
Ներկայացնում ենք հետաքրքիր գյուտերը՝ ականջակալներից և հեռուստացույցներից՝ մինչև Nike-ի հարմարավետ սպորտային կոշիկներ։
Չինացի գիտնականների խումբը ստեղծել է բակտերիաների շտամ՝ Clostridium thermocellum (կամ C. thermocellum) անվամբ, բիոքայքայման մեթոդով նրանց հաջողվել է բակտերիաների օգնությամբ քայքայել պլաստիկե շիշը: Փորձագետները հույս ունեն, որ հետագայում այս մեթոդի օգնությամբ կկարողանան վերամշակել հագուստը, միանգամյա օգտագործման պլաստմասե իրերն ու տարաները: Նոր բակտերիաների հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք ակտիվ վերարտադրվում են տաք և անթթվածնային միջավայրում: […]
The Daily Mail-ը վերլուծել է Մարսի վրա կյանքի տարբեր տեսլականները՝ պատկերացնելու համար, թե ինչպիսին կլինեն այս մոլորակի առաջին բազաները: Պարզվել է, որ ամենահեռանկարային նախագծերից մեկը մշակվել է ICON-ի կողմից, որը Տեխասի ստարտափն է շինարարական տեխնոլոգիաների ոլորտում։ Այն իրականացվում է NASA-ի հետ համագործակցությամբ։
ՆԱՍԱ-ն վարձել է քահանաների և աստվածաբանների՝ պարզելու, թե մարդկությունն ինչպես կարձագանքի այլմոլորակային կյանքին։
Bloomberg-ը հայտնել է, որ Apple-ն անորոշ ժամանակով կփակի 11 բրենդային խանութներ Մանհեթենում, Սթեյթեն Այլենդում, Բրոնքսում և Բրուքլինում։ Պատճառը Նյու Յորքում կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեպքերի աճն էր։ Այնուամենայնիվ, ընկերությունը թողել է մանրածախ առևտրի կետերից ինքնուրույն վերցնելու տարբերակը՝ առցանց նախապես պատվիրելուց հետո:
Դեկտեմբերի սկզբին ընկերությունը հայտարարել է նաեւ Աննապոլիսում, Մայամիում, Օնտարիոյում եւ Օտտավայում խանութները ժամանակավորապես փակելու մասին: Միաժամանակ Apple-ը խստացրել է առեւտրի կետեր այցելելու կանոնները. սպասարկյալները պետք է լինեն դիմակներով:
Շվեյցարիայի Բազելի համալսարանի կենսաբժշկության բաժնի գիտնականները հայտնաբերել են մարդու մարմնի նոր մաս՝ ծամելու հատվածում մկանների խորը շերտ, որը ծամելիս բարձրացնում է ստորին ծնոտը: Մինչ այս հայտնագործությունը ենթադրվում էր, որ ծամելու մկանն ունի միայն երկու շերտ. առաջին շերտը խորն է, իսկ երկրորդը՝ մակերեսային, գրում է Life Science-ը։
Անահիտ Սեդրակյանի խոսքով՝ արդյունքները վկայում են հակաբիոտիկների կիրառմամբ շիգելոզի արդյունավետ բուժման խնդիրների և այլընտրանքային հակամանրէային դեղամիջոցների մշակմանն ուղղված աշխատանքների արդիականության մասին:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց, որ 2022թ․ տեղի կունենա կենսաբանության միջազգային օլիմպիադա, և բազմաթիվ աշակերտներ՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ նպատակով կժամանեն Երեւան: Վահրամ Դումանյանը լրջագույն և աննախադեպ որակեց գիտության ոլորտում արված փոփոխությունները՝ ասելով, որ գիտության բյուջեն ավելացրել է շուրջ 85 %-ով. «Մեր այն գիտնականների աշխատավարձերը, որոնք արդյունավետ են աշխատում, գիտական արդյունք են […]
«Թվային դատախազը» մեղադարանքները կայացնում է 97 տոկոս ճշերտությամբ՝ հիմնվելով բնորոշ գծերի վրա, որոնք նա հայտնաբերում է կոնկրետ քրեական գործերի դատական փաստաթղթերում:
«Մարդը կարող է ապրել 130-180 տարի։ Ավելին, փորձագետները վստահ են, որ կան հանգամանքներ, որոնցով պայմանավորված՝ վերին սահման ընդհանրապես չկա»։ Այս մասին ասվում է Կանադայի HEC Մոնրեալի համալսարանի կատարած հետազոտությունում։
Kaspersky ICS CERT-ի փորձագետները հայտնաբերել են վնասաբեր ծրագրային ապահովում, որը 2021-ի հունվարի 20-ից մինչև նոյեմբերի 10-ը 195 երկրներում գրոհել է ավելի քան 35 հազար համակարգիչ:
ՆԱՍԱ-ն կսկսի Լուսնի գաղութացումը մեկ տարի անց Ջեֆ Բեզոսի հետ խնդիրների պատճառով, իսկ Samsung-ը չիպսեր չունի նոր սմարթֆոն թողարկելու համար: Ահա թե ինչպես և ինչու են մեծ ապրանքանիշերը փոխել իրենց պլանները 2021 թվականին Ford-ը և Rivian-ը հրաժարվում են էլեկտրական մեքենաների համատեղ մշակումից 2019 թվականին Ford Motor Company-ն 500 միլիոն դոլար է ներդրել ամերիկյան էլեկտրական մեքենաների […]
Սեպտեմբերի 23-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է Տավուշ՝ ծանոթանալու Տավուշի բերդի պեղումների արդյունքներին և քննարկելու հետագա անելիքները։ Մասնագիտական քննարկման արդյունքում որոշում է կայացվել, որ ձմռանն ընդառաջ անհրաժեշտ է պեղված հատվածները ժամանակավորապես ամրակայել և ծածկել հողով՝ հետագա փլուզումների վտանգը կանխելու համար, իսկ հաջորդ տարվանից պետությունը միջոցներ կհատկացնի շարունակելու պեղումների աշխատանքները՝ զուգահեռաբար կազմելով նաև բերդի […]
Վերջին զեկույցներում TF International Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն բացահայտել է, որ Apple-ը պլանավորում է iPhone-ի տեսախցիկի խոշոր թարմացում առաջիկա երկու տարիների ընթացքում: Այս մասին գրում է Macrumors-ը։
Անցյալ տարի Google-ն առաջատարն էր օգտատերերի շարքում, սակայն այս տարի նոր ռեսուրսը գերազանցեց նույնիսկ Google-ին։
Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը նոյեմբերի սկզբից ի վեր վաճառել է ընկերության մոտավորապես 15 միլիարդ դոլար ընդհանուր գումարի բաժնետոմս: Այդ մասին վկայում են բորսային փաստաթղթերը:
Մոբայլ սարքերի հայաստանցի օգտատերերի նկատմամբ չարագործների հետաքրքրությունը 2021-ի երրորդ եռամսյակում հիմնականում թուլացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին մոբայլ սպառնալիքների է ենթարկվել օգտատերերի 0,85%-ը՝ 2020-ի երրորդ եռամսյակի 2,16%-ի դիմաց:
Ծառայությունն աշխատում է միայն մարդկանց պատկերներով և «հումանոիդ» ֆիգուրներով, որոնք ունեն ոտքեր, ձեռքեր և գլուխ:
Վիրտուալ հանդիպման ժամանակ Google-ի աշխատակիցները բարձրացրել են մի հարց՝ կապված այն բանի հետ, որ ընկերության քաղաքականությունը գնալով ավելի բյուրոկրատական է դառնում։ Աշխատակիցները պահանջում են ղեկավարությունից վերադառնալ անկեղծության մշակույթին, որն ընկերությունն ավելի գրավիչ է դարձնում աշխատելու համար: Google-ի ղեկավար Սունդար Պիչայը խոստովանել է, որ ընկերությունը կապի հետ կապված խնդիրներ ունի անձնակազմի ավելացման և COVID-19 համաճարակի պատճառով։
Թե ինչ փոփոխություններ կբերի թարմացումը, առայժմ հնարավոր չէ ասել։ Հնարավոր է, որ Apple-ը մեծ խաղադրույք կատարի AR-ի և VR-ի վրա՝ հատկապես հաշվի առնելով բազմաթիվ լուրերը խառը իրականության առաջին ականջակալի շնորհանդեսի մասին։ Սպասվում է, որ iOS 16-ի հնարավորությունները կբացահայտվեն հաջորդ տարվա հունիսին։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվել է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հնագույն և ժամանակակից ԴՆԹ նմուշների ամբողջական գենոմների համեմատական վերլուծություն:
Նա նշեց, որ 15 տարի առաջ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցների շարքի սկիզբն է դրվել, և բյուրականյան առաջին միջազգային ամառային դպրոցը կրել է «Դիտողական աստղաֆիզիկա» խորագիրը: Թեև առաջին փորձն էր եղել, սակայն դպրոցին մասնակցել է 12 դասախոս՝ 6 երկրից (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Հայաստան) և 30 ուսանող 8 երկրից (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Իտալիա, Սերբիա, Ռումինիա և Հորդանան)։
Թիմի ղեկավարի խոսքով՝ դպրոցականների շրջանում հետաքրքրությունը աստղագիտության նկատմամբ տարեցտարի մեծանում է, վստահ է՝ հաջորդ տարի ավելի լավ արդյունքներ կունենան:
Հնագետները Շիրակի մարզում հայտնաբերել են հնագույն կին մարտիկների աճյուններ։ Մասունքների մոտ թաղված զենքը, գանգերի բազմաթիվ կոտրվածքներն ու նետերի հետևանքով առաջացած վնասվածքները վկայում են այն մասին, որ նրանք աղեղնավոր հեծյալներ են։
Նյարդաբանները հայտնաբերել և ուսումնասիրել են ուղեղի ընկալիչ, որը կապված է դեպրեսիայի և անհանգստության հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում, ըստ shantnews-ի՝ գրում է EurekAlert-ը։
«Կասպերսկի» ընկերությունը թողարկում է KasperskyOS կիբեռիմունային օպերացիոն համակարգի բաց անվճար տարբերակը։ Հայտնի Raspberry Pi 4 միկրոհամակարգչում աշխատող KasperskyOS Community Edition-ը հասանելի կլինի մշակողների լայն շրջանակի համար:
Ամերիկացի գիտնականները մտադիր են զոնդ ուղարկել Վեներա՝ մոլորակի վրա կյանքի նշաններ որոնելու համար։ Այս մասին հայտնել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: