Չինաստանը վիրտուալ սպասուհիներով հյուրանոց է բացում
Չինաստանի ներկայացրած թվային, վիրտուալ օգնականը, հյուրանոցի դիզայնը և հասանելի զվարճանքները ցուցադրվել են տեսանյութով։
Tencent-ը և Ouyu Technology-ը համատեղ ստեղծել են անսովոր մի հյուրանոց, որը Չինաստանում կբացվի 2022 թվականի օգոստոսի վերջին։ Հյուրանոցը նախատեսված է esports խաղացողների համար և ղեկավարվում է VEEGY անունով վիրտուալ օգնականի կողմից:
Հյուրանոցի արտաքին տեսքը նախագծված է eSports ոճով։ Այն ապահովում է մարզումների համար տեղեր, ինչպես նաև համակարգիչներ, մոնիտորներ և հեռուստացույցներ հենց սենյակում: Նախքան սենյակ վարձելը հյուրերը կկարողանան «հարմարեցնել» այն՝ որոշելով ցանկալի հարթակը` համակարգիչ, կոնսոլ կամ խաղային սմարթֆոն:
Ընդհանուր սրահներում հյուրերի համար կկազմակերպվեն թեմատիկ խաղային միջոցառումներ։ Օրինակ, այցելուները կկարողանան մասնակցել այլ կիբերմարզիկների հետ արձագանքման արագության մրցումներին։ Կլինեն նաև ընդհանուր խաղասրահներ ընկերությունների համար։
Հիմնական առանձնահատկությունը VEEGY վիրտուալ օգնականն է: Հյուրանոցի ողջ տարածքում, սենյակի ներսում և ընդհանուր տարածքներում կտեղադրվեն մեծ էկրաններ, որոնցում «բնակվում է» թվային օգնականը։ VEEGY-ը կարող է պատասխանել հյուրերի հարցերին, ուղղորդել նրանց, եթե մոլորվեն, միացնել ֆիլմերը սենյակում, զանգահարել սպասուհիներին, պատվիրել սենյակում ընթրիք և խորհուրդներ տալ, թե ինչպես բարելավել խաղային հմտությունները:
Սիրարփի Աղաբաբյան